Ճապոնիան քննարկում է Օլիմպիադայի մասնակիցների համար մուտքի ռեժիմի պարզեցման հնարավորությունը
Ճապոնիայի իշխանությունները քննարկում են Տոկիոյի առաջիկա Օլիմպիական խաղերի մասնակիցների համար մուտքի ռեժիմի պարզեցման հնարավորությունը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Օլիմպիադայի եւ Պարալիմպիադայի գործերով նախարար Սեյկո Հասիմոտոն:
Kyodo գործակալության տվյալներով՝ իշխանությունները հաշվի են առնում այն բանի հնարավորությունը, որ համավարակը լրիվ չափով չի ավարտվի մինչեւ եկող ամառ Խաղերի սկիզբը, ուստի որոշ երկրների հետ Ճապոնիայի համար տակավին դադարեցված կլինի հաղորդակցությունը:
Բայց այդպիսի անբարենպաստ սցենարի դեպքում երկրի ղեկավարությունը պլանավորում է իրականացնել օտարերկրացի մարզիկների մուտը, նույնիսկ եթե համաճարակաբանական իրավիճակը չհամապատասխանի ճապոնական կողմի չափանիշներին: Տոկիոյում Օլիմպիադան պետք է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը:
Սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվել են եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: Կողմերը հանգել են ըմռնման, որ մինչեւ Օլիմպիադայի մեկնարկը մնացած ժամանակ համաշխարհային սպորտը չի հասցնի կարգի գալ այն ցնցումներից, որոնք կապված են կորոնավիրուսի տարածման հետ: Ըստ որում «Տոկիո-2020» բուն անվանումը կպահպանվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: