Աշխարհի առաջատար ընկերությունների պարտքերը համավարակի պատճառով 1 տրլն դոլարով կաճեն. Reuters
2020 թվականին աշխարհի առաջատար ընկերությունների պարտքը կորոնավիրուսի համավարակի պատճառով 1 տրիլիոն դոլրով կաճի: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Janus Henderson վերլուծաբանական ֆիրման:
Ըստ ֆիրմայի հետազոտության տվյալների, որն ընդգրկում աշխարհի 900 խոշորագույն ընկերությունների գործերի վիճակը, գլոբալ կորպորատիվ պարտքը այդ պատճառով կավելանա միանգայից 12 տոկոսով՝ մինչեւ գրեթե 9,3 տրիլիոն դոլար: Պարտքի գրեթե կեսն այս պահին բաժին է ընկնում ԱՄՆ-ի ընկերություններին, որոնց փոխառումները վերջին հինգ տարում աճել են աշխարհում ամենաարագ տեմպերով: Ամերիկացիներից անմիջապես հետո վարկանիշում այդ ցուցանիշով գալիս են Գերմանիայի ընկերությունները. 762 միլիարդ դոլար, որից 192 միլիարդը բաժին է ընկնում Volkswagen-ին:
Անցյալ տարի նույնպես նկատվել է ցուցանիշի կտրուկ՝ միանգամից 8 տոկոսով աճ, ինչը կապված էր մի ամբողջ շարք տնտեսական պատճառների՝ միաձուլումների եւ ձեռքբերումների, բաժնետոմսերի գնման համար փոխառումների եւ շահութաբաժինների վճարման հետ: Սակայն այս տարի այդ ոլորտում իրադրությունը, փորձագետների խոսքով՝ զգալիորեն բարդ է, քանի որ կորոնավիրուսի համավարակի հետեւանքները վիժեցնում են շահույթները: «Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունը՝ COVID-19-ը, ամեն ինչ փոխել է,- ընդգծում է Janus Henderson-ի ներկայացուցիչ Սեթ Մեյերը:- Խոսքն այժմ վերաբերում է կապիտալի պահպանմանը եւ հաշվեկշռի ամրապնդմանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: