ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել խստորեն հետևել հրադադարի պահպանմանը հայ-ադրբեջանական սահմանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել պահպանել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել միմյանց միջև առկա ուղիղ հաղորդակցության կապերը և խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ն հհանձնառու է օգնել կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում։ Մենք շարունակելու ակտիվորեն ներգրավված լինել այդ նպատակին հասնելու ջանքերում։

ԱՄՆ-ն միանում է Մինսկի խմբի համանախագահներին՝ կողմերին կոչ անելով որքան հնարավոր է շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները և ընդգծում է ԵԱՀԿ դիտորդների՝ տարածաշրջան վերադարձի կարևորությունը, երբ թույլ կտան հանգամանքները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031