Գվատեմալայի Կոնգրեսի առաջին փոխնախագահը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը

Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, ով գործընկերոջ հետ դեկտեմբերին այցելել էր Արցախի Հանրապետություն, Թվիթեր սոցիալական ցանցի իր միկրոբլոգում, դատապարտել է Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը: Ֆելիպե Ալեխոս Լորենզանան գրել է․ «Դատապարտում ենք հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ կատարած հարձակումը։ Մենք մերժում ենք պատերազմական դրսևորումներն ու կոչ ենք անում լուծումներ գտնել դիվանագիտության միջոցով»։

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերած ագրեսիայի դատապարտման մասին հայտարարություններով են հանդես եկել աշխարհի մի շարք երկրների խորհրդարանականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ։

 

Տեսանյութեր

Լրահոս