Բաժիններ՝

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6248 դեպք են հայտնաբերել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 6 248, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 739 947-ի: Այդ մասին լրագրողներին հայտնել են նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Հայտնաբերված դեպքերի թիվը դարձել է նվազագույնն ապրիլի 29-ից ի վեր, երբ հայտնաբերվել էր վարակման 5 481 դեպք:

Շտաբի տվյալների համաձայն՝ ութ օր շարունակ օրական աճը չի գերազանցում 0,9 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031