
Մեկ օրում գրեթե 70 փախստական է Սիրիա վերադարձել արտասահմանից

Անցած օրվա ընթացքում գրեթե 70 փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից: Այդ մասին վկայում է փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի լրատվական տեղեկագիրը, որը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում:
«Անցած օրվա ընթացքում Լիբանանի տարածքից «Ջեյդեթ-Յաբուս» եւ «Թել-Քալահ» անցակետերով Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 68 փախստական (20 կին, 35 երեխա): Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով փախստականների դուրսբերում չի իրականացվել»,-ասված է տեղեկագրում:
Հաղորդվում է, որ օրվա ընթացքում մշտական բնակության վայրեր են վերադարձել Սիրիայի 18 քաղաքացիներ:
Ի հավելումն նշվում է, որ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում 19 հեկտար տարածք են ականազերծել Դումայի, (Դամասկոսի նահանգ), Ջասիմի եւ Էլ-Խարայի (Դերաայի նահանգ) բնակավայրերում: Հայտնաբերվել եւ ոչնչացվել են 22 պայթյունավտանգ առարկաներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: