Մոնղոլիայում մեկ մարդ է մահացել այտուցային ժանտախտով վարակվելուց հետո
Մոնղոլիայի իշխանությունները մեկ մահացու վախճան են արձանագրել այտուցային ժանտախտով վարակվելու հետեւանքով: Հուլիսի 14-ին այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ մահացածը 15-ամյա դեռահաս է երկրի հարավ – արեւմուտքի Գով Ալթայի այմակից (նահանգից), նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Անալիզը հաստատել է, որ մահվան պատճառ է դարձել ժանտախտը:
Ինչպես տեղեկացրել է գերատեսչությունը, դրանից մի քանի օր առաջ երիտասարդն ընկերների հետ կերել է տարբագանի՝ մոնղոլական արջամկան մսից կերակուր, արջամուկ, որը հաճախ այս հիվանդության տարածիչ է: Պաշտոնական տեղեկավտության համաձայն՝ երկրի կառավարությունը կարանտին է սահմանել շուրջ 20 մարդու համար, ովքեր սերտորեն շփվել են ախտահարվածի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: