ԱՄՆ-ը մտադիր է միջին և փոքր հեռահարության հրթիռներ ստեղծել
Միացյալ Նահանգները մտադիր է ստեղծել միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն կառավարող Հանրապետական կուսակցության համազգային համագումարի մասնակիցների առջեւ ունեցած իր ճառում: Ելույթը հեռարձակվել է տեսագրությամբ օգոստոսի 25-ի երեկոյան: Այն տեսագրվել է Երուսաղեմում, որտեղ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերաեսչության ղեկավարը գտնվել է օգոստոսի 24-ին մերձավորարեւելյան շրջագայության շրջանակում:
«Այսօր նախագահ Թրամփի շնորհիվ ՆԱՏՕ-ն դարձել է ավելի ուժեղ, Ուկրաինան զենքի պաշտպանական համակարգեր ունի, իսկ Ամերիկան հրաժարվել է վնասակար պայմանագրից, որպեսզի մեր երկիրը կարողանա հրթիռներ կառուցել՝ ռուսական ագրեսիան զսպելու համար»,- հայտարարել է Փոմպեոն՝ նկատի ունենալով միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման ռուս-ամերիկյան պայմանագիրը, որից ԱՄՆ-ը դուրս եկավ անցած տարվա օգոստոսին:
Բացի դրանից, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը քննադատության տարափ է թափել Չինաստանի հասցեին: Ըստ որում Փոմպեոն կրկին մեղադրել է Պեկինի խշխանություններին, որ նրանք իբր համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մինչդեռ, ԱՄՆ-ի նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրնափը վճականորեն պաշտպանում է ամերիկյան շաերը ՉԺՀ-ի հետ հարաբերություններում, համոզված է Փոմպեոն: ԱՄՆ-ի վարչակազմը, հիշեցրել է պետքարտուղարը, վերանայել է Վաշինգտոնի համար «ծիծաղելիորեն անարդարացի» առեւտրական համաձայնությունները Պեկինի հետ, որոնք նախկինում «ճեղքվածք էին առաջացնում» ամերիկյան տնտեսությունում: Փոմպեոյի տեսակետով՝ Թրամփը, 2017 թվականի հունվարին դառնալով ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար եւ որը ձգտում է հասնելու վերընտրման, իրականացրել է «հանդուգն նախաձեռնությռւուններ գործնականում աշխարհի բոլոր մասերում»:
«Ամերիկան պաշտպանված է ավելի լավ, քանի որ նախագահ Թրամփը կենագործեց իր «Ամերիկան առաջին տեղում» հայեցակարգը: Դա էլ, հնարավոր է, նրան չդարձրեց ամենից շատ ժողովրդականություն վայելող (մարդը) այլ երկրի ցանկացած մայրաքաղաքում: Սակայն դա գործեց (ի շահ ամերիկացիների)»,- կարծում է Փոմպեոն: ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությոնները տեղի կունենան նոյեմբերի 3-ին:
Ընտրություններում Թրամփի մրցակիցը կլինի դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: