Բաժիններ՝

Մալիում խռովարարները հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի տեղական առաքելության ղեկավարի հետ

Մալիում խռովարարները հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի՝ Մալիի կայունացման գծով բազմապրոֆիլ համալիր առաքելության (ՄԻՆՈՒՍՄԱ) ներկայացուցիչների, ինչպես նաեւ արտասահմանյան երկրների մի շարք պատվիրակությունների հետ: Այդ մասին վկայում են կազմակերպությունների հայտարարությունները եւ տեղական ԶԼՄ-ների տեղեկատվությունները:

«Մալիում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ եւ ՄԻՆՈՒՍՄԱ-ի ղեկավար պարոն Մահամաթ Աննադիֆը օգոստոսի 25-ի երեկոյան Ժողովրդի փրկության ազգային կոմիտեի հետ հանդիպման ընթացքում քննարկել Է ՄԻՆՈւՍՄԱ-ի մանդատի եւ գործունեության հարցը, ինչպես նաեւ ընթացիկ սոցիալ-քաղաքական իրադրությունը»,- ասվում է առաքելության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Մալիում խռովությունն սկսվել է օգոստոսի 18-ին, մայրաքաղաք Բամակոյի մերձակայքում տեղակայված ռազմաբազայում: Խռովորարները հայտարարել են նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթայի եւ վարչապետ Բուբա Սիսեի ձերբակալության մասին: Ավելի ուշ նախագահը հայտարարել Է պաշտոնաթողության եւ խորհրդարանի ու կառավարության արձակման մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս