
Էրդողանի վարկանիշը կրկնակի ավել է Գյուլի վարկանիշից․ սոցհարցում

Թուրքական «Optimar» սոցիոլոգիական ընկերությունը հարցում է կատարել՝ պարզելու, թե որ քաղաքական գործիչն ավելի շատ շանսեր կունենար ընտրվելու համար, եթե հիմա լինեին նախագահական ընտրություններ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Սոցհարցման մասնակիցներին տրվել է 2 քաղաքական գործչի` Թուրքիայի նախկին և գործող նախագահների անունները:
«Ընտրությունների վերջին փուլում եթե մնան Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Աբդուլլահ Գյուլը, ու՞մ օգտին կքվեարկեք» հարցին ի պատասխան՝ սոցհարցման մասնակիցների 21.3 տոկոսը տվել է Գյուլի անունը: Իսկ հարցվածների 44.3 տոկոսը նշել է, որ քվեարկի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին:
Ըստ հարցման արդյունքների` գործող նախագահի վարկանիշը կրկնակի ավել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի վարկանիշից: