Բաժիններ՝

ԱՄՆ-ը չինական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել արհեստական կղզիների պատճառով

Վաշինգտոնը չինական 24 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Հարավչինական ծովում արհեստական կղզիներ բարձրացնելու գործում օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հաղորդել է Միացյալ Նահանգների առեւտրի նախարարությունը:

2013 թվականից Պեկինն այս շրջանում լցնովի կղզիներ է ստեղծել՝ ընդհանուր առմամբ մոտավորապես 12 քառակուսի կիլոմետր մակերեսով, որոնց վրա տեղակայել է հակաօդային պաշտպանության համակարգեր եւ սպառազինությունների հականավային համակարգեր, նշվում է գերատեսչության մամուլի տեղեկագրում:

Չինաստանը եւ տարածաշրջանի մի քանի երկրներ՝ Ճապոնիան, Վիետնամը, Ֆիլիպինները, տարաձայնություններ ունեն ծովային սահմանների եւ Հարավչինական ու Արեւելաչինական ծովերի պատասխանատվության գոտիներում: ՉԺՀ-ն կարծում է, որ Վիետնամը եւ Ֆիլիպինները գիտակցաբար վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը՝ տարածաշրջանում լարվածությունը բորբոքելու նպատակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս