ԱՄՆ-ի առաջին տիկինը Թրամփի հակառակորդներին միավորման կոչ է արել
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը, օգոստոսի 25-ին ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության համազգային համագումարում, հայտարարել է, որ չի սկսի քննադատել Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդներին, եւ դրա փոխարեն երկրին միավորման կոչ է արել:
«Ես չեմ ցանկանում վատնել թանկարժեք ժամանակը՝ հարձակվելու համար հակառակ կողմի վրա, որովհետեւ,. ինչպես տեսանք անցյալ շաբաթ (դեմոկրատների համագումարի ժամանակ։– խմբ.), նման խոսակացությունները սոսկ ծառայում են այն բանին, որ երկիրն էլ ավելի բաժանվի»,- նշել է նա:
Մելանյա Թրամփը նաեւ կոչ է արել դադարեցնելու բռնությունը ռասայական խտրականության դեմ բողոքների ժամանակ եւ դաժանությունը ոստիկանության կողմից:
«Դա ծանր ճշմարտություն է, որ մենք չենք կարող հպարտանալ մեր պատմության մի մասով (ստրկության եւ ռասայական խտրականության ժամանակներով։– խմբ.):Ես մարդկանց կոչ եմ անում կենտրոնանալու մեր ապագայի վրա՝ ըստ որում դասեր քաղելով մեր անցյալից: Մենք պետք Է հիշենք, որ այսօր մենք բոլորս մի հանրակցություն ենք՝ բաղկացած բազմաթիվ ռասաներից, կրոններից եւ էթնիկական խմբերից»,- ընդգծել է առաջին տիկինը:
«Ես մարդկանց կոչ եմ անում դադարեցնալու բռնությունը եւ կողոպուտները, որոնք կատարվում են արդարության վերականգնման պատրվակով»,- հավելել է նա:
«Ավերելու փոխարեն եկեք խորհրդածենք մեր սխալների շորջը, եկեք հպարտ լինենք այն էվոլյուցիայով, որը մենք անցել ենք, եւ նայենք ապագային: Եկեք ամեն օր հիշենք, որ մենք միասնական ժողովուրդ ենք»,- կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահի տիկինը: Առաջին տիկնոջ ելույթը դարձել է գլխավոր իրադարձությունը կուսակցական համագումարի երկրորդ օրվա համար: Այն տեղի է ունեցել Սպիտակ տան Վարդերի պարտեզում կենդանի լսարանի ներկայությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: