ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում նախատեսում են քննարկել «Ռուսաստանի կողմից բոլոր սպառնալիքները»:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եկամուտները 2018 թվականի ընթացքում ավելի քան 95 անգամ աճել են 2017 թվականի համեմատությամբ եւ կազմել գրեթե 1,56 մլրդ գրիվնա (57 մլն դոլար):
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը:
«Հայկական սրբազան, ազատագրված հողերը ենթակա չեն ո՛չ փոխզիջման, ո՛չ զիջման, ո՛չ վաճառքի: ՀՀ-ում ինչ իշխանություն էլ լինի՝ գիտակցում է, որ խոսել որևէ զիջման վերաբերյալ, կնշանակի՝ իշխանությունից զրկվել: Ավելին, պետք չէ մտածել, որ ինչ-որ բան զիջելով՝ մենք կհասնենք խաղաղության, որովհետև Ադրբեջանն ուզում է ամեն ինչ»:
«Երբ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայտարարվում էր այս մասին, մենք պնդում էինք, որ դա սխալ մոտեցում է: Հատկապես Հայաստանի Հանրապետության պարագայում նման դիրքորոշումը կարելի է որակել՝ որպես դասական ինքնասպանություն»:
Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Ալեքս Յանգերի որդին՝ Սեմ Յանգերը, զոհվել է ավտովթարից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս կատարած այցելության ժամանակ անդրադարձել է մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը՝ ընդգծելով, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը «չի փոխվելու»:
Բրիտանացի խորհրդարանականներն ստեղծել են ապատեղեկատվության եւ ստահոդ նորությունների ուսումնասիրման հատուկ ենթակոմիտե:
«Առանց պատյանի չպարզված առարկա» է ապրիլի 2-ին պայթել Պետերբուրգի Ա.Ֆ. Մոժայսկի անվան Ռազմատիեզերական ակադեմիայում, երեք մարդ վնասվածք է ստացել:
Պետական սահմանի սահմանագծման աշխատանքները շարունակվում են 1995 թվականից:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն այցով ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիե:
Հնդիկ եւ պակիստանցի զինվորականների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել Քաշմիրի սահմանի շրջանում, զոհվել է յոթ մարդ:
Ուկրաինայի նախագահի թեկնածու «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ կեղծված է համարում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները, բայց դրանք չի վիճարկելու դատարանում, քանի որ չի հավատում երկրի արդարադատությանը։
Գերմանիայում երթուղային ավտոբուսը, որով երեխաները դպրոց էին գնում, մխրճվել է ծառի մեջ, տուժել է 20 մարդ:
Պատերազմը հանկարծակի է եղել, այդ մասով շահարկումներ չպետք է արվեն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ապրիլի 4-ին Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մոզամբիկում «Իդայ» մերձարեւադարձային ցիկլոնի զոհերի թիվն ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կազմել է 598:
Նոր Օռլեանի քաղաքագլուխ ԼաԹոյա Քանթրելը մտադիր է ներողություն խնդրել ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր Լինչի դատաստանի համար, որը տեղի է ունեցել 128 տարի առաջ:
3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Օնի բարձրլեռնային շրջանում:
Բրիտանական խորհրդարանում Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ վերջնական քվեարկությունը, որը վարչապետ Թերեզա Մեյի կողմից կնքվել է Եվրամիության հետ, կարող է կայանալ հինգշաբթի օրը՝ ապրիլի 4-ին:
Սպանված լրագրող Ջամալ Խաշկոջիի զավակները Սաուդյան Արաբիայում որպես փոխհատուցում ամսական հնգանիշ վճարումներ ու միլիոնավոր դոլարների տներ են ստացել թագավորության կառավարությունից:
դրբեջանում հայտարարեցին «լրտեսական ցանցի» բացահայտման մասին, ինչի շրջանակներում առևանգվեցին մի շարք զինվորականների ու ենթարկեցին «արտադատարանական մահապատժի», ոմանց էլ դատապարտեցին ազատազրկման:
ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) ապրիլի 1-ին հայտարարել է, թե ակնկալում է, որ Boeing-ն իր 737 MAX ինքնաթիռների համար նորացված ծրագրային ապահովումը կառաջարկի «առաջիկա շաբաթների» ընթացքում
Ղազախստանը կշարունակի վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ զարգացնելով համագործակցությունը Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կենտրոնական Ասիայի եւ իսլամական աշխարհի հետ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի կողմից Թեհրանի վրա գործադրվող ճնշումը որակել է «տնտեսական ահաբեկչություն», քանի որ այն խանգարում է օգնություն ցուցաբերել Իրանում հեղեղումներից տուժածներին։
Եվս մեկ կին է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել անպարկեշտ պահվածքի համար:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կարող էր դառնալ 21-րդ դարի Վրաստանի կարեւորագույն դեմքը
Կորեայի Հանրապետությունն ապրիլին կսկսի այն կենտրոնների նորոգման եւ արդիականացման աշխատանքները, որոնք նախատեսված են Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների անդամների հանդիպումների անցկացման համար:
ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի նկատմամբ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված միջուկային գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալու առաջին տարեդարձի հետ, ինչի մասին Վաշինգտոնը հայտարարեց 2018 թվականի մայիսին:
Թուրինի քաղաքագլուխ Կյարա Ապենդինոյին պայթանյութով ծրար են ուղարկել: