Էրդողանի՝ մահմեդականների առաջնորդ դառնալու և Օսմանյան կայսրությունը կառուցելու կամքն ակնհայտ է. ԵԽ պատգամավոր
«Էրդողանն է, որ նորից կոնֆլիկտ է ստեղծում Եվրոպայում: Էրդողանի նպատակը սուլթանության վերակառուցումն է: Ու պարզ է, որ նա անխնա իրականացնում է իր ընդարձակողական քաղաքականությունը»,- Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց ԵԽ պատգամավոր Ժերոմի Ռիվիերն՝ անդրադառնալով Արցախյան գոտում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին:
Ֆրանսիացի պատգամավորի խոսքով՝ Էրդողանի՝ մահմեդականների առաջնորդ դառնալու և Օսմանյան կայսրությունը կառուցելու կամքն ակնհայտ է:
«Ի՞նչ կլինի, երբ ԵՄ-ն ի վերջո դադարեցնի Թուրքիայի անդամակցության գործընթացը»,- հարց բարձրացրեց Ժերոմի Ռիվիերը:
Ըստ պատգամավորի՝ ԵՄ-ն կաշխատի Թուրքիայի նախագահի օգտին, եթե կենտրոնանա Թուրքիայի այն ասածների վրա, թե Երևանը կրկին փորձում է կոնֆլիկտ հրահրել այս տարածաշրջանում:
«Մենք պետք է աշխարհին հավատարիմ մնանք: Մենք պետք է կենտրոնանանք Էրդողանի վրա»,- իր ելույթում ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում