Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այժմ վերաբերում է Հարավային Կովկասի այլ՝ շատ կարևոր  հատվածներին. ԵԽ պատգամավոր

«Հակամարտության վերջին բռնկումը շատ լուրջ է ու ավելին է, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտություն: Մենք անհապաղ հրադադարի և Մինսկի խմբի ներգրավման կոչ ենք անում, բայց նաև այլ կարևոր խաղացողների, ինչպիսին ԵՄ-ն է»,- Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոթիգան՝ անդրադառնալով Արցախում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը վայելում է ռուսական անվտանգային երաշխիքները, որը չի ներառում Լեռնային Ղարաբաղը, քանի որ այն, ըստ լեհ պատգամավոր Աննա Ֆոթիգայի,  Ադրբեջանի տարածքի՝ միջազգայնորեն ճանաչված մասն է: Ֆոթիգայի դիտարկմամբ՝ Ադրբեջանն ունի թուրքական աջակցություն:

«Խնդիրն այն է, որ հակամարտությունն այժմ վերաբերում է Հարավային Կովկասի այլ՝ շատ կարևոր  հատվածներին, որոնք ներառում են նավթի խողովակաշար, գազի խողովակաշար, երթուղիներ, երկաթգծեր, որով կարող է ռուսական ազդեցությունը հաստատվել Եվրոպայի վրա:

Մենք պետք է հետևենք սրան: Մենք պետք է տեսնենք ամբողջական պատկերը»,- ելույթն ավարտելով՝ ասաց ԵԽ պատգամավոր Աննա Ֆոթիգան:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս