Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամները պաշտպանել են այն օրինագիծը, որը կառավարությանը պարտավորեցնում է Brexit-ի հետաձգում խնդրել` առանց համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալուց խուսափելու համար։
Տնտեսության մեջ անցած մեկ տարվա ընթացքում, բացի տնտեսական հեղափոխության մասին հռչակագրից, մենք որևէ առարկայական տեղաշարժ չունենք։ Այնպես որ, այո՛, պետք է պատրաստվել պատերազմին։ Բայց դրան պետք է պատրաստվել ոչ միայն՝ զինված ուժերի մարտունակության բարձրացմամբ, այլ նաև՝ պետությունը հզորացնելով։ Այն, ինչը Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում։ Հուսանք՝ առայժմ չի հաջողվում:
Շանհայի Hudong-Zhonghua նավաշինական ընկերությունը կկառուցի աշխարհում խոշորագույն լցանավը հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) փոխադրման համար:
Երկրի բնակչության թվաքանակը 2019 թվականին կազմել է 7,7 միլիարդ, իսկ մինչեւ 2050 թվականը կհասնի 9,7 միլիարդի:
Թվում էր, թե այս շաբաթ Հայաստանի արտաքին քաղաքականության ամենանշանակալից զարգացումը պետք է լիներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին բանակցային հանդիպումը Արցախյան հակամարտության շուրջ: Սակայն, քանի որ այս բանակցություններում բեկում չգրանցվեց, մեր ուշադրությունը կենտրոնացնենք այլ կարևոր հարցերի վրա:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն ուղարկելու նպատակով գումարներ հավաքելու կասկածանքով Մոսկվայում տղամարդ է ձերբակալվել:
Եվրամիությունը չի համաձայնի հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի նոր հետաձգմանը, եթե թագավորության խորհրդարանը մինչեւ ապրիլի 12-ը հավանություն չտա Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրին:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 2-ին՝ ԱՄՆ այցի շրջանակում այցելել է ԱՄՆ Կոնգրես:
Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ուշագրավ է, որ հարավ-արևելյան քրդաբնակ Բաթման նահանգում առաջին անգամ ընտրվել է կին թաղապետ:
Իրանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 62-ի:
Ուկրաինայի նախարարների կաբինետն արգելք է սահմանել Ռուսաստանի հետ ոչ կանոնավոր ավիահաղորդակցության վրա՝ պետական անվտանգության ապահովման նպատակով:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ոչ թե Մինսկի խմբի համանախագահներն են մոռացության մատնել, այլ հայկական կողմը դրանք չի մղել առաջին պլան։
«Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ սա մեր նոր իշխանության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական դեբյուտն էր Արցախի բանակցություններում։ Մինչև այդ մի քանի հանդիպումներ Ալիևի հետ արդեն եղել էին, բայց այդուհանդերձ, դրանց չէր տրվում որևէ պաշտոնական կարգավիճակ։ Կարծում եմ՝ միջազգային դերակատարների համար շատ կարևոր էր, թե, ի վերջո, ինչ վարքագիծ է դրսևորում ՀՀ այսօրվա ղեկավարը, ինչ տակտիկա ու մեթոդոլոգիա է ընտրում բանակցային գործընթացում»:
Ամերիկացի եւս երկու կանայք են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել անպատշաճ պահվածքի մեջ, Բայդենի դեմ նման գանգատների ընդհանուր քանակը հասել է չորսի:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պատրաստ է եղել հրաժարվելու ՆԱՏՕ-ին անդամակցելուց եւ Վրաստանի տարածքում թողնելու ռուսական ռազմակայանները՝ տարածքային ամբողջականության դիմաց:
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն ապրիլի 3-ին ժամանել է Մոսկվա, այդ պաշտոնական այցը դարձել է նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունը պետության ղեկավարի պաշտոնում։
Չինաստանում դանակով զինված տղամարդը Հունանի նահանգում հարձակվել է տարրական դպրոցներից մեկի աշակերտների վրա:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վստահ է Վլադիմիր Զելենսկու հաղթանակին Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում եւ ցանկանում է վերադառնալ այդ երկիր ու վերականգնել Ուկրաինայի քաղաքացիությունը։
Հյուսիսային Մակեդոնիայում ընտանիքի չորս անդամ, այդ թվում՝ երկու երեխա է զոհվել «Չեսնա» թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Այն երկրների թիվը, որոնք Իրանից նավթ էին գնում եւ լիովին դադարեցրել են դրա ներմուծումը, հասել է 23-ի, այդ թվում՝ այն երեք պետությունների հաշվին, որոնք ժամանակավորապես հանվել էին ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը, հերթական անգամ ցույց է տալիս, թե ում հետ մենք գործ ունենք, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։
Հրդեհ է մոլեգնում ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքի մերձակա քիմիական գործարանում:
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն Վենեսուելայի նախագահ է հռչակել, Վենեսուելայի Ազգային սահմանադիր ժողովի (ԱՍԺ) որոշմամբ զրկվել է խորհրդարանական անձեռնմխելիությունից։
Բրիտանական ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ համաձայն է հանդիպել Թերեզա Մեյի հետ` Brexit-ի շուրջ ճգնաժամից ելքի տարբերակներ քննարկելու համար:
Ապրիլի 1-ին Ադրբեջանում 2019թ. մարտական պատրաստության ծրագրի համաձայն հակաօդային պաշտպանության ուժերի ստորաբաժանումներն անցկացրել են հատուկ մարտավարական վարժանքներ։
Սակտ Պետերբուրգում մահացել է դերասան Ալեքսանդր Վասիլեւը:
«Եթե սկսվեն ռազմական գործողություններ, ապա ԼՂ-ն մասնակցելու է դրանց, և միայն երկու կողմը չի լինելու: Ուստի, իհարկե, պետք է դատել հակամարտության ամենասուր փուլի իրադարձություններից»:
Ռիո դե Ժանեյրոյի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Քրիստոսի արձանը Կորկովադո լեռան վրա, կապույտ գույնով է լուսավորվել՝ Աուտիզմի խնդրի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրվա կապակցությամբ:
«Ինչի՞ շուրջ են բանակցում կողմերն այս հանդիպումների ընթացքում. ըստ էության, չեն բանակցում կամ չեն հաջողում բանակցել, քանի որ չկա կոնսենսուս մի շարք կարևոր հարցերի շուրջ, առանց որոնց հնարավոր չէ կարգավորում»: