«Էրդողանն ու Թուրքիան շատ պատասխանատու դեր ունեն, ինչը պետք է դատապարտեն բոլոր քաղաքական ուժերը»
«ԵՄ-ի և մեր արևելյան գործընկերների միջև համագործակցությունը մեծացնելու նպատակը պարտավորեցնում է մեզ մեծ ուշադրություն դարձնել ընթացող հակամարտությանը և ակտիվ դերակատարում ունենալ դրա կարգավորման հարցում»,- Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան՝ անդրադառնալով Արցախում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին:
Դիմելով Եվրախորհրդարանի նախագահ Ժոզեֆ Բորելին՝ պատգամավորը կոչ արեց սկսել բանակցել՝ երկու կողմերի համար լուծում գտնելու համար:
«Ոմանք կարող են ակնհայտորեն կանգնել այս կամ այն կողմում, աջակցել այս կամ այն երկրին, բայց այս կառույցը պետք է հավատարիմ մնա շատ պարզ, բայց հիմնավոր տեսակետերի: Նախևառաջ, պատերազմական իրավիճակը պետք է անմիջապես դադարեցնել: Ամեն ինչից վեր խաղաղ բնակչության կյանքն է, և պարզ է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է դադարեցնեն թիրախավորել նրանց»,- ասաց Չեխիայի ներկայացուցիչ Մարկետա Գրեգորովան:
2-րդ կարևոր քայլը, որի մասին խոսեց պատգամավորը, պատերազմող կողմերին հարևան ուժերի կողմից ռազմական աջակցություն ցուցաբերելուն էր վերաբերում, և նա կոչ արեց ձեռնպահ մնալ: Ըստ պատգամավորի՝ ովքեր ներառված են այս գործընթացում, ռիսկի են ենթարկում տարածաշրջանում կայունությունը:
«Այս առումով Էրդողանն ու Թուրքիան շատ պատասխանատու դեր ունեն, որը պետք է դատապարտեն բոլոր քաղաքական ուժերը»,- հավելեց Մարկետա Գրեգորովան:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում