«Մինչ ադրբեջանական լրատվամիջոցները սահմանի ինչ–որ հատվածում իրենց դրոշը կախելու տեսանյութն են տալիս, մերոնք խփում ու հետ են վերցնում դա»

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմն այս պահին դրվագ առ դրվագ պատմելը մի քիչ դժվար է, մի քիչ էլ ռազմական տեսանկյունից ոչ նպատակահարմար։ Առայժմ։

Իրադարձությունները բավականին արագ են փոփոխվում։ Օրինակ՝ մինչ ադրբեջանական լրատվամիջոցները սահմանի ինչ–որ հատվածում իրենց դրոշը կախելու տեսանյութն են տալիս, մերոնք խփում ու հետ են վերցնում դա։ Սա զուտ գեղեցիկ օրինակ չէ, ինչպես ասում են՝ եղած բան է։ Այս օրերին նմանատիպ շատ դեպքեր են եղել։
Ամեն դեպքում, ծանր մարտերը որոշակի դադարներով, շարունակվում են»։

https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/3457232987675528

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031