Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող քիմիական գործաններից մեկում սեպտեմբերի 18-ին, առավոտյան 11-ի սահմաններում հրդեհ է բռնկվել և կարճ ժամանակ անց պայթյուն որոտացել:
Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության ղեկավար Դմիտրիյ Ռոգոզինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Ռուսաստանի և Ղազախստանի հետ համատեղ շահագործել «Բայկոնուր» տիեզերական կայանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով իր նոր խորհրդական կնշանակի Ռոբերտ Օ՛Բրայենին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շրջաբերական է հրապարակել, որով հանձնարարել է համապատասխան մարմիններին թափ հաղորդել ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Առնվազն 26 երեխա եւ երկու ուսուցիչ են զոհվել Լիբերիայի դպրոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով:
Մեծ Բրիտանիան կարող է կրկին հետաձգել Եվրամիությունից դուրս գալը ծանրակշիռ հիմքերի առկայության դեպքում, սակայն պետք է պահպանի ազատ տեղաշարժն Իռլանդիայի սահմանին եւ, նույնիսկ Բրյուսելի հետ գործարքի բացակայության դեպքում կատարի ֆինանսական պարտավորությունները Եվրամիության հանդեպ:
Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցություններն անհնարին են Իրանի վրա գործադրվող ճնշման պայմաններում, որն ԱՄՆ-ն ուժեղացնում է իր մեղադրանքներով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ քննարկել է թագավորության նավթավերամշակման ձեռնարկությունների վրա գրոհի կապակցությամբ ստեղծված իրադրությունը:
Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային օգնել հրթիռային տեխնոլոգիաներ եւ տիեզերական ապարատների ուղեծրային խմբավորում ստեղծելու գործում:
Համաձայն՝ 2019 թվականի զինված ուժերի պատրաստության պլանի, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անց են կացվելու ռազմավարական զորավարժություններ՝ ամբողջ զինված ուժերի ներգրավմամբ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սկանդալից հետո որոշել է ժամանակավորապես չօգտվել դատապարտյալների համաներման իր իրավունքից։
Կնեսետի ընտրություններում քվեաթերթիկների 60,28 տոկոսի տվյալների մշակման արդյունքներով վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն ընթանում է երկրորդ տեղում՝ ձայների 25,68 տոկոսով, իսկ ձախ կենտրոնամետ «Կախոլ Լավանն»՝ առաջին տեղում՝ 26,34 տոկոսով:
Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման էֆեկտը հասել է իր բարձրակետին եւ այժմ նվազում է:
Թեհրանը Շվեյցարիայի միջոցով Վաշինգտոնին փոխանցված ուղերձում վերստին հերքել է իր մասնակցությունը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհին եւ հայտարարել, որ պատասխան կտա երկրի դեմ ցանկացած գործողությանը։
Հնդկաստանի արեւելքի Բիհարի նահանգում վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 17 մարդ է զոհվել կայծակի հարվածներից տեղատարափ անձրեւների ժամանակ:
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ռիսկը, առանց այդ «ապահարզանի» պայմանների վերաբերյալ վավերացված համաձայնագրի, պահպանվում է, չնայած երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցներին:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն սեպտեմբերի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում:
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը:
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին կտրականապես հերքել է այն մեղադրանքները, որ Թեհրանն իբր հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող նավթային օբյեկտներին:
Երիտասարդ ակտիվիստները հավաքվել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ ի նշան նրա կողմից սպանության համար դատապարտվածներին ներում շնորհելու դեմ բողոքի:
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) հրավիրել է տասնյակ երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչների, որտեղ շահագործվել են Boeing 737 MAX-երը, ոչ պաշտոնապես քննարկելու այդ շարքի ինքնաթիռների հավաստագրման գործընթացը:
Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա ձեռնարկված գրոհը Եմենի ժողովրդի նախազգուշացումն էր նրանց, ովքեր պատերազմ են սանձազերծել այդ երկրում:
ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները Վենեսուելայի իրադրության պատճառով ակտիվացնում են Ռիոյի դաշինքի՝ փոխադարձ օգնության, այդ թվում՝ համատեղ պաշտպանության պայմանագրի գործողությունները, ինչի մասին հայտնել է Պետդեպարտամենտը:
«Ֆակսայ» թայֆունը, որը Ճապոնիայում մոլեգնել է սեպտեմբերի սկզբին, ավելի քան 500 հանրակրթական դպրոց է վնասել Տոկիոյի հարեւան Տիբայի պրեֆեկտուրայում:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են ընդունել միանալ Պարսից ծոցի շրջանում նավագնացության անվտանգության ապահովման միջազգային կոալիցիային: Այս մասին հայտնել է Մամուլի սաուդյան գործակալությունը՝ վկայակոչելով թագավորության պաշտպանական գերատեսչության մի աղբյուր:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մոտ օրերս բանակցություններ կսկի «ուժեղ սիոնիստական կառավարության» ստեղծման շուրջը, բայց անհրաժեշտ է համարում սպասել խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը, որոնք կայացել են սեպտեմբերի 17-ին: Այս մասին նա հայտարարել է Թել Ավիվում իր գլխավորած «Լիկուդ» կուսակցության նախընտրական շտաբում կողմնակիցների հետ կայացած հանդիպմանը:
Թուրքիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է նախօրեին Հունաստանում թուրքական «Մուրաթփաշա» և հունական «PAOK» ձեռքի գնդակի (հանդբոլ) թիմերի խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթի-գազի պետական ընկերությունը հաճախորդներին հայտնել է իր նավթային օբյեկտների վրա գրոհներից հետո նավթի բեռնառաքումը վերսկսելու մասին:
Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության համաձայն, Վրաստանում հարցվածների 63 տոկոսը կարծում , որ երկրի տնտեսական դրությունը վատ է։
«Քոչարյանի հետապնդումն առաջացրեց որոշակիորեն բացասական արձագանք Մոսկվայի կողմից, քանի որ չի համապատասխանում մոսկովյան քաղաքական խոհանոցի ավանդույթներին: Ուստի այն անձինք, որոնց նշեցիք, ընկել են այդ նույն քաղաքական հոսանքի մեջ, հենց այդ պատճառով նրանց չեն վերադարձնում»: