Թրամփը հունվարի 26-ից վերացրել է Եվրոպայի երկրների մեծ մասից և Բրազիլիայից ԱՄՆ մուտքի սահմանափակումները
Գործող նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 18-ին ստորագրել է կատարողական հրամանագիր, որով հունվարի 26-ից վերանում են կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված՝ ԱՄՆ մուտքի սահմանափակումները Շենգենյան գոտու երկրներց, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից եւ Բրազիլիայից: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած փաստաթղթում:
Նախկին միջոցները կդադարեն գործել այն բանից հետո, երբ ուժի մեջ մտնեն կորոնավիրուսի առկայության բացասական թեստի տրամադրման կանոնները Միացյալ Նահանգներ ժամանող բոլոր օտարերկրացիների համար: «Այն անձանց անսահմանափակ մուտքն ԱՄՆ, որոնք գտնվել են Շենգենյան գոտու պետություններում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում եւ Բրազիլիայում, այլեւս վնաս չի հասցնի ԱՄՆ-ի շահերին: (…) Այդ առնչությամբ որոշում եմ, որ մուտքի կասեցման կատարողական հրամանագրերն իրենց գործողությունը դադարցենում են հունվարի 26-ի 12:01-ից (Երեւանի ժամանակով 21:01-ից)»,- նշված է տեքստում:
Ըստ որում Չինաստանից եւ Իրանից մուտքի նկատմամբ սահմանափակումները պահպանվում են, քանի որ, ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի պնդմամբ, այդ երկրները հրաժարվել են համագործակցել առողջապահության բնագավառում եւ ժամանակին տեղեկատվություն չեն հայտնել կորոնավիրուսի տարածման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: