Ռուսական առողջարաններն արտասահմանյաններից ավելի մեծ ժողովրդականություն են վայելում ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում:
«Ալլիանզ» միջազգային ապահովագրական ընկերությունը ուսումնասիրություններ է իրականացրել, որոնց արդյունքների համաձայն՝ աշխարհի ամենահարուստ բնակչությունն ունեցող երկրի տիտղոսը Շվեյցարիայից փոխանցվել է ԱՄՆ-ին:
Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում գործազրկության մակարդակը հունիսին, նախորդ տարվա այդ ամսի համեմատ, աճել է 2.8 տոկոսով և ընդհանուր առմամբ հասել 13 տոկոսի:
Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության արդյունքների համաձայն, Վրաստանում հարցվածների 49 տոկոսը գտնում է, որ երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ:
Հնդկաստանի ֆինանսների եւ կոպորացիաների գործերի նախարար Նիրմալա Սիթարամանը հայտարարել է երկրի տարածքում էլեկտրոնային սիգարետների արգելման մասին:
Youtube-ի օգտատերը՝ LDG Station կեղծանվամբ, գործարկել է «51-րդ գոտու» «գրոհի» ուղիղ հեռարձակումը:
Խոսելով տեղեկություններից, թե հնարավոր է՝ Երևանում չկայանա Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում՝ հայ-ռուսական տարաձայնությունների պատճառով, Լուկիանովն ասաց, որ ՌԴ նախագահի օրակարգի զբաղվածությունը թույլ չի տալիս որևէ սցենար բացառել։
Թե որքանով Բաքվի այս առաջարկը կարող է դառնալ վերջին ամիսներին կողմերի կողմից հայտարարված հումանիտար ծրագրերի մաս՝ դժվար է ասել: Բայց ակնհայտ է, որ, ինչպես այս տարվա հունիս ամսին, հայկական կողմի նախաձեռնությամբ, ադրբեջանական կողմը ցանկանում է դիվերսանտ ահաբեկիչներին դարձնել հումանիտար գործընթացի մաս:
Թուրքիայի անվտանգության համակարգում լայնածավալ փոփոխություններ ու վերանշանակումներ են կատարվել։ Մասնավորապես փոխվել են 49 նահանգների անվտանգության վարչությունների ղեկավարները։ Այս մասին նախագահականի որոշումը հրապարակվել է Թուրքիայի «Պաշտոնաթերթում» (Resmi Gazete)։
«Այսպես մտածենք՝ եթե Սաֆարովը, որը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, լիներ Երևանի բանտում, մենք կհամաձայնեի՞նք բաց թողնել այդ մարդուն և փոխանակել մեր այլ քաղաքացիների հետ»:
Վրաստանի մայրաքաղաքի «Թբիլիսոբա 2019» տոնը կկայանա հոկտեմբերի 5-ին եւ 6-ին, այդ մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն քաղաքի կառավարության նիստում։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի աջակցության մակարդակն ընկել է մինչեւ պատմական նվազագույնը՝ 40 տոկոս՝ ամսվա սկզբից կորցնելով 3 տոկոսային կետ:
Փարիզում շարունակվող «դեղին բաճկոնների» ակցիայի շրջանակում ձերբակալվածների թիվը հասել է 106-ի:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
ԱՄՆ Տեխաս նահանգում «Իմելդա»տրոպիկական փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի:
Փարիզի իրավապահ մարմինները «դեղին բաճկոնների» ակցիայի շրջանակում ձերբակալել են 30 ցուցարարի:
Ճապոնիայի հարավային Օկինավա պրեֆեկտուրայում չորս մարդ տուժել է մոտեցող «Տապա» թայֆունի հետևանքով:
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի եռագույնով:
Կազմակերպիչները հայտարարել են սեպտեմբերի 20-ից մինչեւ 27-ը 5,2 հազար կլիմայական գործադուլների անցկացման մասին աշխարհի 156 երկրում:
Ավստրիայի ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատ) ընդունել է օրենսդրության ուղղումներ, որոնք պարզեցնում են քաղաքացիության ստացումը նացիզմի զոհերի համար:
Միանշանակ, եթե Հայաստանում ուժային երկու կառույցների ղեկավարները, փաստորեն, հրաժարական են տալիս, սա շատ ավելի հարմար պահ է Ադրբեջանի իշխանությունների համար:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի վարկանիշն ամենաբարձրն է Վրաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների շրջանում:
«Իրանի հետ կապված պետք է նկատի ունենանք, որ նրանք, բնականաբար, գոհունակությամբ չեն ընդունելու սա: Այսինքն` իրենք այս լուրից լարվելու են, Իրանի համար սա որոշակի մտահոգություն է լինելու»:
Փարիզում ընդգրկուն երթ է անցկացվում ի պաշտպանություն կլիմայի, որին մասնակցում են առավելապես երիտասարդները: Հանրահավաքի մասնակիցների շարասյունը շարժումն սկսել է Ազգի հրապարակից, ինչի մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հրաժարվել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից հավակնորդի կարգավիճակում պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարից:
Աֆղանստանի Զաբուլի նահանգում սեպտեմբերի 19-ին իրականացված պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 39-ի:
Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» տնօրեն Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են համագործակցել «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռների արտադրության հարցում:
Մինսկը որոշում է ընդունել Եվրամիության հետ այցագրային ռեժիմի եւ բռնադարձման պարզեցման համաձայնագիր ստորագրելու մասին:
Կոլումբիայի ազգային ռազմածովային ուժերը սեպտեմբերի 19-ին շուրջ 500 միլիոն ամերիկյան դոլար գումարի ութ տոննա կոկաին են առգրավել, ինչի մասին հայտնել է Noticias Caracol հեռուստաալիքը:
Պենտագոնը սեպտեմբերի 20-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Saudi Aramco սաուդյան ընկերության նավթային օբյեկտների վրա գրոհներին պատասխանի մի քանի տարբերակ, որոնց հետեւում, Վաշինգտոնի կարծիքով, կանգնած է Իրանը: