Քուվեյթի Էմիրն ընդունեց կառավարության հրաժարականը. Al Arabiya
Քուվեյթի Էմիր Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հունվարի 18-ին ընդունել է երկրի կառավարության հրաժարականը՝ շեյխ Սաբահ Հալիդ ալ Համադ աս Սաբահի գլխավորությամբ: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:
Ինչպես նշել է հեռուստաալիքը, Էմիրը նախարարների կաբինետին հանձնարարել է շարունակել կատարել իր լիազորությունները մինչեւ կառավարության նոր կազմի աշխատանքի սկիզբը դրա ձեւավորումից հետո:
Քուվեյթի վարչապետ Սաբահ Հալիդ ալ Համադ աս Սաբահը հունվարի 13-ին երկրի Էմիրին պաշտոնաթողության խնդրագիր է տվել:
Ավեի վաղ հունվարի 12-ին նախարարների կաբինետի ղեկավարին պաշտոնաթողության խնդրագիր են ներկայցրել Քուվեյթի կառավարության նախարարները:
Կաբինետը կազմավորվել էր 2020 թվականի դեկտեմբերի 14-ին խորհրդարանական ընտրություններից հետո: Անցյալ տարիներին Քուվեյթի կառավարությունը մեկ անգամ չէ, որ հրաժարական է տվել սուր ճգնաժամի պայմաններում: Ինչպես եւ նախկինում, հենց ընտրվող խորհրդարանի եւ Էմիրի կողմից նշանակվող կառավարության, այսինքն՝ այսպես կոչված երիտասարդ եւ հին էլիտայի միջեւ լուրջ տարաձայնությունն է համարվում կառավարության հրաժարականի հիմնական պատճառը:
Դեկտեմբերին Քուվեյթում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 50-տեղանոց Ազգային ժողովը 60 տոկոսով նորացել է:
Արդեն հունվարին խորհրդարանի պահանջին համապատասխան, որը պաշտպանել է 30 պատգամավոր, որոշում է ընդունվել վարչապետին Ազգային ժողով կանչելու մասին, խորհրդարանականները նրան մեղադրում են նախարարական աշտոններին ոչ որակյալ եւ մասամբ սադրիչ անձանց ընտրելու մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: