Բաժիններ՝

Ռուսաստանը շուրջ 300 զինվորական է ուղարկել Սիրիա համատեղ դիրքերն ուժեղացնելու համար

Սիրիայի Հասեքե նահանգ է ուղարկվել ռուսաստանյան ռազմական ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ՝ կառավարական զորքերի հետ համատեղ հսկողության դիրքերն ուժեղացնելու համար: Այդ մասին հայտնել է մայոր Դմիտրի Սունցովը՝ ռուս-սիրիական համատեղ հսկողության դիրքի ավագը: Ընդամենը դրանցում կտեղավորեն շուրջ 300 զինծառայողների, պարզաբանել է նա:

«Մեր ստորաբաժանում է ժամանել Էլ Հասեքե նահանգի համատեղ հսկողության դիրքերից մեկը: Հիմնական խնդիրը տարածաշրջանում հակամարտության ապաէսկալացմանը նպաստելն է: Մեր զինծառայողները հսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմը պահպանելու նպատակով, ինչպես նաեւ ամեն տեսակի օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը»,-հայտարարել է Սունցովը:

Տարածաշրջանի իրադրության կայունացման շուրջ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ պայմանավորվածությունների համաձայն, ռազմական ոստիկանության ստորաբաժանումները տեղաբաշխում են Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Հասեքե նահանգի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հսկողության դիրքերում: Այսպես, դեկտեմբերի վերջին ռուսաստանցի զինծառայողները ժամանել են Այն-Իսսա քաղաքի դիրք, որտեղ սիրիական զորքերը քանիցս ենթարկվել են անօրինական զինված կազմավորումների գնդակոծությունների եւ նույնիսկ հարձակումների:

Սակայն երբ դիրքը դարձել է համատեղ, նրանց ակտիվությունը նվազել է: Հսկողության դիրքերի ուժեղացման առաջին ստորաբաժանումն արդեն ժամանել է Հասեքե, առաջիկայում դրան կմիանան եւս մի քանիսը: Սրանք առավել պատրաստված զինծառայողներն են, որոնք Սիրիայում տարբեր խնդիրներ կատարելու փորձ ունեն: Նրանց կտեղավորեն Այն-Իսսա, Թել-Թամեր, Ամուդա քաղաքների եւ այլ բնակավայրերի հսկողության դիրքերում:

Ռազմափոխադրական ինքնաթիռը նաեւ շրջան է հասցրել լրացուցիչ ստորաբաժանում, կապի միջոցներ ու նավիգացիա եւ այլ անհրաժեշտ սարքավորում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս