Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության համաձայն, Վրաստանում հարցվածների 63 տոկոսը կարծում , որ երկրի տնտեսական դրությունը վատ է։
«Քոչարյանի հետապնդումն առաջացրեց որոշակիորեն բացասական արձագանք Մոսկվայի կողմից, քանի որ չի համապատասխանում մոսկովյան քաղաքական խոհանոցի ավանդույթներին: Ուստի այն անձինք, որոնց նշեցիք, ընկել են այդ նույն քաղաքական հոսանքի մեջ, հենց այդ պատճառով նրանց չեն վերադարձնում»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեղինակավոր «Նյու Յորք Թայմս» թերթը ժուռնալիստական աղետ է համարել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 17-ին պայմանավորվել են այն գրոհներին համատեղ պատասխանի համար ամբողջ աշխարհում գործընկերների հետ աշխատելու անհրաժեշտության շուրջ, որոնց Սաուդյան Արաբիայում ենթարկվել են Saudi Aramco ընկերության ձեռնարկությունները:
Էր Ռիադն ի վիճակի է գլուխ հանել Saudi Aramco ընկերության ազգային նավթընկերության ձեռնարկությունների վրա վերջերս կատարված գրոհների հետեւանքներից, որոնք սպառնալիք են ոչ միայն երկրի տնտեսության, այլեւ ամբողջ համաշխարհային նավթաշուկայի համար:
Օգոստոսին Վրաստանի նախագահի կողմից ներում շնորհվածների թվում եղել է Ասլան Բեժանիձեն, որը պատիժ էր կրում 18-ամյա Դավիթ Օտխմեզուրիի սպանության համար:
Իրաքի հյուսիսային շրջաններում շարունակվում է թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Մագիլ-3» (Pençe-3) ռազմական գործողությունները, որի շրջանակներում հարձակում է իրականացվել Իրաքի Հաֆթանին, ինչպես նաև Գարա շրջանների ուղղությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելը համարում էռուսալեզու պետություն:
Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի առաքելությունը արձանագրել է, որ 3300-ից ավելի խաղաղ քաղաքացիներ են զոհվել Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր:
Թուրքիայում ձերբակալվել է Էրզրումի Քարայազը բնակավայրի քաղաքապետ Մելիքե Գյոքսուն, որը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ է:
«Թալիբան» արմատական շարժումն ստանձնել է այն պայթյունների պատասխանատվությունը, որոնք սեպտեմբերի 17-ին որոտացել են Աֆղանստանի Փարվանի նահանգում եւ երկրի մայրաքաղաք Քաբուլում:
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները ձայների բացարձակ մեծամասնությամբ հավանություն են տվել Քրիստին Լագարդին Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարի պաշտոնում նշանակելուն:
Ֆրանսիացի ոստիկանները սեպտեմբերի 17-ի առավոտյան ձեռնամուխ են եղել երկրի հյուսիսի Գրանդ Սենտ քաղաքի (Նորի դեպարտամենտ) ծայրամասում անօրինական միգրանտների ճամբարի տարաբնակեցմանը:
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ լքում է Դեմոկրատական կուսակցության (ԴԿ) շարքերը, որը կառավարող կոալիցիայի մեջէ մտել «5 աստղի» շարժման» հետ:
Իրանը եւ ՌԴ-ն կարգավորել են կապը վճարումների վերաբերյալ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման իրենց ազգային համակարգերի միջեւ՝ առանց օգտագործելու SWIFT միջբանկային համակարգը:
Աֆղանստանի նախագահի նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 24, տուժել՝ 31 մարդ:
Անհայտ անձինք Կիեւի մերձակայքում հրկիզել են Ուկրաինայի Ազգային բանկի նախկին ղեկավար Վալերիա Գոնտարեւայի տունը:
Ֆրանսիայի «Ազգային միավորում» աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը չի բացառել, որ կարող է մասնակցել Ֆրանսիայի 2022 թվականի նախագահական ընտրություններին։
Դոնբասի վերաբերյալ «Զելենսկու բանաձեւը» ենթադրում է տարածաշրջանում խաղաղության հաստատում կես-մեկ տարվա ընթացքում:
Ուժգին պայթյունէ տեղի ունեցել Սանաձարո-դե-Բուրգոնդիում (Իտալիայի հյուսիս-արեւելք) Eni-ի նավթավերամշակման ձեռնարկությունում:
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բացառել ԱՄՆ-ի հետ որեւէ մակարդակով բանակցություններ վարելու հնարավորությունը:
Ղրղըզ սահմանապահ է զոոհվել, եւս վեց զինծառայողներ վիրավորվել սեպտեմբերի 16-ին Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով:
Սեպտեմբերի 17-ին Հոնկոնգի մետրոյի վերգետնյա «երկնագույն» ճյուղում (East Rail Line) գնացքների երթեւեկությունը դադարեցվել է ռելսերից վագոնի դուրս ընկնելու պատճառով, տուժել է առնվազն ութ մարդ:
Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական, 74-րդ նստաշրջանը, որը կշարունակվի մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբերի 17-ը:
Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ռազմական գործողությունները համարժեք պատասխան է համարում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա դրոնների գրոհին:
Սեպտեմբերի 17-ին տեղական ժամանակով 07:00-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) քվեարկության համար բացվել են տեղամասերն Իսրայելի պատմության մեջ առաջին կրկնական խորհդարանական ընտրություններում:
2018թ․ թուրքական մամուլում առնվազն 4․839 հոդված է հրապարակվել, որոնք ուղղված են եղել տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ։ Ընդ որում՝ շուրջ 205 հոդվածում թիրախավորվել են միաժամանակ մի քանի էթնիկ կամ կրոնական խմբեր։ Ընդհանուր առմամբ ազգայնամոլ մամուլի թիրախում են հայտնվել 98 տարբեր խմբեր։ Այս մասին հայտնի է դարձել Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կատարած ուսումնասիրության արդյունքում։
Աշգաբադում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Թուրքմենական ալաբայ» գրքի շնորհանդեսը:
«Չեմ կարծում, որ այցն ինչ-որ լուրջ արդյունքով աչքի է ընկնելու, լինելու են աշխատանքային քննարկումներ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս փորձագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի՝ հոկտեմբերի 1-ին Երևան կատարելիք աշխատանքային այցին:
Թուրքիայի սահմանապահ զորքերում այսուհետև կօգտագործեն կանգալ ցեղատեսակի շներին՝ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով։ Մինչ այժմ այդ շներն օգտագործվում էին ոստիկանական ուժերի կողմից՝ հասարակական տարբեր միջադեպերի ժամանակ։