Բաժիններ՝

Իսպանիայում երկու տոննայից ավելի կոկաին են առգրավել

Իսպանիայի իրավապահ մարմինները կասեցրել են հանցավոր խմբավորման գործուներությունը, որն զբաղվում էր թմրանյութերի խոշոր մատակարարումներով: Այդ մասին ասված է երկրի ազգային ոստիկանության՝ հունվարի 18-ին տարածված մամուլի տեղեկագրում:

Ոստիկանության տեղեկատվությամբ՝ ոստիկաններն առգրավել են ավելի քան երկու տոննա կոկաին:Գւրծողության ընթացքում ձերբակալվել է 12 մարդ: Հետաքննությունը շարունակվել է մեկ տարուց ավելի:

Իրավապահ մարմինների աշխատակիցները թմրանյութերը հայտնաբերել են այն բեռնարկղներից մեկում, որոնք Պարագվայից բերվել են Ալխեսիրասի նավահանգիստ (Անդալուսիայի Ինքնավար Մարզ): Կոկաինը թաքցված է եղել թագավորություն ներկրված՝ 40 տոննա ածուխի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս