Բաժիններ՝

Հնդկաստանը պատրաստվում է ՄիԳ-29 և Սու-30ՄԿԻ գնել ՌԴ-ից

Հնդկաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են ՄիԳ-29 21 կործանիչ եւ Սու-30ՄԿԻ 12 կործանիչ ձեռք բերելու մտադրության մասին, հունվարի 18-ին գրում է Times of India հնդկական թերթը: Հրատարակության տվյալներով, շուտով հարցումը կուղարկվի ռուսաստանյան «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությանը:

Այս գնումների շնորհիվ Հնդկաստանի ռազմաօդային ուժերում ՄիԳ-29 ինքնաթիռների թվաքանակը կհասնի 80-ի, իսկ Սու-30ՄԿԻ ինքնաթիռներինը՝ 284-ի: Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում հիշեցրել են, որ անցյալ տարվա հուլիսին Դելիում հայտարարել են ՄիԳ-29 21 կործանիչներ ձեռք բերելու նախնական համաձայնության, որը հանդերձված է ամենաարդիական ավիոնիկայով եւ էլեկրտրոնիկայում, ինչպես նաեւ այդ տեսակի առկա 59 ինքնաթիռների արդիականացման մասին: Իրականացվում է նաեւ 42 Սու կործանիչների արդիականացում, որի շնորհիվ դրանք կարող են կրել BrahMos («Բրամոս») գերձայնային բալիստիկ հրթիռներ:

Հնդկաստանի սպառազինության համար վերցված ցամաքային, օդային եւ ծովային բազավորման տարբերակներով BrahMos հրթիռը նախատեսված է մինչեւ 450 կիլոմետր տարածությամբ թիրախները գերձայնային արագությամբ խոցելու համար: Այն կարող է արագություն զարգացնել՝ 2,5-2,8 անգամ գերազանցելով ձայնի արագությունը: BrahMos-ի օդային բազավորման տարբերակն իրենից ներկայացնում է «օդ-երկիր» դասի 2,5 տոննա կշռող գերձայնային թեւավոր հրթիռ՝ շուրջ 300 կիլոմետր հառահարությամբ: 2017 թվականի նոյեմբերին Հնդկաստանի ռադմաօդային ուժերն առաջին անգամ աշխարհում իրականացրել են այս տեսակի օդային բազավորման հրթիռի արձակում՝ ծովային թիրախի ուղղությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս