Բաժիններ՝

Իրանում ամերիկացի գործարարին 10 տարվա բանտարկության են դատապարտել լրտեսության համար

Ամերիկացի գործարար Էմադ Շարգին Իրանի իշխանությունների կողմից մեղադրվել է լրտեսության մեջ եւ դատապարտվել 10 տարվա բանտարկության: Այդ մասին հունվարի 17-ի երեկոյան հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ վրայակոչելով Շարգիի ընտանիքի բարեկամի հայտարարությունը:

Իրանա-ամերիկյան քաղաքացիություն ունեցող 56-ամյա Շարգին, հեռուստաընկերության աղբյուրի տվյալներով՝ նոյեմբերի 30-ին կանչվել է Թեհրանի դատարան, մեղադրվել լրտեսության մեջ եւ առանց որեւէ դատական քննության դատապարտվել 10 տարվա բանտարկության: Այդ ժամանակից ի վեր ընտանիքը նրանից ոչ մի կարգի լուր չի ստացել:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Շարգին դարձել է իրանական ծագմամբ չորրորդ ամերիկացի քաղաքացին, որը կալանքի տակ է վերցվել Իրանում: Այդ երկրում կալանավայրերում են գտնվում նաեւ Սիամաք Նամազին (2015 թվականից), նրա հայր Բաքերը եւ Մորադ Թահբազը՝ բնապահապանական շարժաման ակտիստ, որն ունի նաեւ բրիտանական հպատակություն:

Շարգին ծնվել է Իանում, կրթությունն ստացել է ԱՄՆ-ում: 2016 թվականին նա կնոջ հետ վերադարձել է Իրան հայենիքի հետ կապերի վերականգնման համար, ինչպես հայտարարել են նրա ընտանիքում: ԱՄՆ-ում նա աշխատել է պոլիմերային նյութերի արտադրության ոլորտում, այնուհետեւ համագործակցել է Աբու Դաբիում ավիացիոն առեւտրամիջնորդային ֆիրմայի հետ: Առաջին անգամ նա Իրանում ձերբակալվել է 2018 թվականի ապրիլին եւ կալանքի տակ մնացել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերը, երբ գրավով ազատ է արձակվել: 2019 թվականի դեկտեմբերին Իրանի դատարանը Շարգի գործողություններում օրենքի որեւէ խախտում չի հայտնաբերել, բայց այնուամենայնիվ նրան չի վերադարձրել նրա իրանական եւ ամերիկյան անձնագրերը:

Հեռուստաալիքը չի ճշտել, թե հօգուտ որ երկրի կամ երկրների լրտեսության մեջ է մեղադրվել Շարգին Իրանի իշխանությունների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս