2021-ին Թուրքիայում կանխատեսվում է 11․15 տոկոս գնաճ
Թուրքիայի Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2021 թ․ տարեվերջ այդ երկրում սպառողական գների ինդեքսը կկազմի 11․15 տոկոս։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ակնկալվում է նաև, որ 12 ամիս հետո այդ ցուցանիշը կհասնիի 10․53 տոկոսի, իսկ 24 ամիս հետո՝ 9․14 տոկոսի։
2021թ․ տարեվերջին 1 դոլարի կանխատեսվող փոխարժեքը կլինի 8․09 թուրքական լիրա։ Իսկ 12 ամիս հետո ակնկալվող փոխարժեքը կազմել է 8․16 լիրա։
2021թ․ Թուրքիայում տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշը կազմել է 3․9 տոկոս։ Իսկ 2022թ․ սպասվում է 4․3 տոկոս տնտեսական աճ։