Բաժիններ՝

Բայդենի թիմը Սալիվանին խնդրել է ժամանակավորապես դեսպան մնալ ՌԴ-ում

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենի անցումային շտաբը ՌԴ-ում երկրի դեսպան Ջոն Սալիվանին խնդրել է որոշ ժամանակ շարունակել աշխատանքն այդ պաշտոնում: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:

Թրամփի կողմից նշանակված դիվանագետների ոչ մեծ խմբի նույնպես խնդրել են ժամանակավորապես չհեռանալ իրենց պաշտոններից: Բայդենը պլանավորում է Սալիվանին դեսպան թողնել այնքան ժամանակ, քանի դեռ չի որոշվել նրան փոխարինողը: Այդ պաշտոնն այնքան կարեւոր է համարվում, որ նույնիսկ այն ժամանակավորապես թափուր չեն թողնում:

Որպես կանոն, ԱՄՆ-ում իշխանությունը փոխվելիս այն դեսպանները, որոնք իրենց պաշտոններում նշանակվել են քաղաքական նկատառումներով, պաշտոնաթող են լինում: Bloomberg-ը պարզաբանում է, որ Սալիվանը մտնում է հենց այդ կատեգորիայի մեջ: ԱՄՆ-ում մասնագիտությամբ դիվանագետները չեն համարվում քաղաքական նշանակյալներ, ընդհակառակը, աշխատում են ամերիկյան ցանկացած վարչակազմի օրոք: Թրամփի կողմից նշանակված դեսպանների ճնշող մեծամասնությունը Բայդենից չի ստացել աշխատանքը շարունակելու առաջարկություն: Նրանք արդեն պատրաստվում են պաշտոնաթող լինել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031