Թրամփը վերացնում է ԱՄՆ մուտքի սահմանափակումները․ Բայդենը դեմ է
Դոնալդ Թրամփը, նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից մեկ օր առաջ, հրաման է ստորագրել, որով չեղարկվում են կորոնավիրուսի տարածման պատճառով երկիր մուտքի սահմանափակումերը։ Խոսքը Շենգենյան գոտու երկրների, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Բրազիլիայի քաղաքացիների մասին է։ Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 26-ից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։ Ըստ որոշման՝ Չինաստանից և Իրանից ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքն ուժի մեջ է մնում։
Սակայն դեմոկրատների ներկայացուցիչ Ջեն Պսակին իր թվիթերյան էջում գրել է, որ Բայդենը ոչ միայն թույլ չի տա Թրամփին վերացնել մուտքի սահմանափակումները, այլև հակառակը՝ իրենք ծագրում ենք խստացնել միջազգային ուղևորությունների ժամանակ հանրային առողջապահությանն ուղղված միջոցառումները՝ COVID-19-ի տարածումը նվազեցնելու համար։
Պսակիի խոսքով՝ սահմանափակումները վերացնելու ժամանակը չէ, քանի որ ամբողջ աշխարհում ի հայտ են գալիս կորոնավիրուսի նոր՝ ավելի վարակիչ տեսակներ։