Բաժիններ՝

Ավիահարված է հասցվել Իրաքի կենտրոնական շրջանին

Ջուրֆ Էն Նասր քաղաքի շրջանը, որը գտնվում է Իրաքի Բաբիլի կենտրոնական նահանգի հյուսիսում, ենթարկվել է ավիահարվածի: Հունվարի 19-ին այդ մասին հայտնել է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածի շրջանը գտնվում է Իրաքի զինված ուժերի վերահսկողության ներքո: Հեռուստաալիքի աղբյուրները նաեւ նշել են, որ հունվարի 18-ի գիշերն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ են նկատվել Էլ Քայիմ քաղաքի երկրնքում՝ Սիրիայի հետ սահմանի մերձակայքում:

Դրա հետ մեկտեղ Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան աշխատակցի, հայտնել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերն այդ գիշեր ավիահարվածներ չեն հասցրել Իրաքի կենտրոնական շրջաններին: Իր հերթին Al Arabiya հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Ջուրֆ Էն Նասրի մերձակայքում երեք պայթյուն է որոտացել իրանամետ «Քաթայիբ Հըզբոլլահ» խմբավորման դիրքերում: Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Իրաքի բանակի զինծառայողները չեն տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս