«Միևնույն ժամանակ՝ նաև տարօրինակ կլիներ, եթե Հայաստանը, լինելով ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ, ուղարկելով մարդասիրական առաքելություն Սիրիա, ասեր, որ դեֆիցիտ կա ՀՀ-ԱՄՆ բարձր մակարդակի հարաբերություններում»:
Սեպտեմբերի 13-ի առավոտյան միանգամից երկու խափանում է տեղի ունեցել Հռոմի մետրոպոլիտենի համակարգում, ինչի հետեւանքով մի քանի հարյուր ուղեւորներ թունելով մինչեւ մոտակա կայարան գնացել են ոտքով:
Հարցին՝ մտավախություննե՞ր չկան, որ այդ լարվածությունը կարող է տեղափոխվել սահմանին, մեր զրուցակիցն ասաց, որ Արցախյան և ընդհանրապես սահմանային իրավիճակի հետ կապված՝ այդ զարգացումները միշտ ազդեցություն են ունենում ներքաղաքական գործընթացների վրա, և դա փաստ է:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ավանդաբար իր ծննդյան օրը տոնում է ընտանիքի հետ:
«Այո, և ՀՀ իշխանություններն էլ են հասկանում, որ դա շատ մեծ վտանգ է հորիզոնում, և նրանք պետք է հասկանան, որ երբևէ ՀԱՊԿ-ը Հայաստանի շահերը չի պաշտպանել ու երբևէ ՀԱՊԿ-ը ՀՀ-ի խոսքը հաշվի չի առել»:
Առնվազն 11 մարդ է զոհվել Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցում բռնկած հրդեհի հետեւանքով:
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է ռուսական պարբերականներից մեկի սքրինշոթը, որտեղ տեղադրված է իր և ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի լուսանկարը:
«Բանակցային գործընթացից մեծ սպասելիքներ չունեմ, չեն նկատվում միտումներ կարգավորմանն ընդառաջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը:
Լոնդոնի Վեսթմինսթերի շրջանի մագիստրատական դատարանը որոշել է, որ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը բանտարկության մեջ կմնա նրա արտահանձնման գործի քննության ընթացքում:
Ս. Շաքարյանցը դեռևս էական ազդեցություն չի կանխատեսում նաև մեր տարածաշրջանի վրա. «Գուցե ինչ-որ մարտավարական քայլեր փոխվեն Ամերիկայի կողմից, այդ թվում՝ Արցախի կարգավորման գործընթացում, բայց իրան-ամերիկյան ոլորտում փոփոխություններ չեն լինի՝ մինչև Վաշինգոտոնը չի ընդունի Իրանի նախապայմանները»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սեպտեմբերի 16-ին այցով կժամանի Լյուքսեմբուրգ՝ Brexit-ի թեման քննարկելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին կայցելի Անկարա, որտեղ կմասնակցի Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովին, ինչպես նաեւ հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ:
Փարիզի մետրոյի եւ հասարակական տրանսպորտի մյուս ճյուղերի աշխատողները սեպտեմբերի 13-ին աշխատանքի դուրս չեն եկել ի նշան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի:
Սեպտեմբերի 6-ին կյանքից հեռացած՝ Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեի ընտանիքը համաձայնել է, որ նա հողին հանձնվի Հարարեում՝ Հերոսների ազգային գերեզմանատանը, այլ ոչ թե Քութամա հայրենի գրյուղում:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:
Իսպանիայում առնվազն երեք մարդ է մահացել երկրում մոլեգնող ցիկլոնի պատճառով, որն ուղեկցվում է հորդառատ անձրեւներով եւ ուժգին քամիով:
Թուրքական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, որ 2023 թվականի ընտրություններին անհնար է, որ կրկին ընտրվի Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Զենքի շրջանառության հսկողության, բժշկական ապահովագրության, գլոբալ կլիմայական փոփոխությունների խնդիրները, ինչպես նաեւ ՉԺՀ-ի հետ առեւտրի եւ Աֆղանստանում իրականացվող քաղաքականության հարցերն են եղել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդների երրորդ համազգային բանավեճերի մասնակիցների ուշադրության կենտրոնում, որոնք սեպտեմբերի 12-ին անցկացվել են Հյուսթոնում (Տեխասի նահանգ)։
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն քաղաքացիներին առաջարկել է կրակել այն պաշտոնյաների վրա, որոնք կաշառք են պահանջում, բայց չսպանել նրանց:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քուլփ գավառի մոտակայքում քաղաքացիներ տեղափոխող մեքենայի վրա ինքնաշեն ռումբերով հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով պայթյուն է գրանցվել:
Առնվազն 202 մարդ է զոհվել Հնդկաստանի Մադհյա Փրադեշի նահանգում մուսոնային տեղատարափների պատճառով, որոնք այս տարածաշրջանում մոլեգնում են վերջին շաբաթներին:
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում 52 անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության փոխվարչապետներ է նշանակել արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին եւ ենթակառուցվածքների ու տարածաշրջանների զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլիին:
168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախաձեռնողը «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» ՍՊ ընկերությունն է, որը հիմնվել է հատուկ այս ազատ տնտեսական գոտին կազմակերպելու նպատակով:
Ֆրանսիան առաջարկել է «ԵՄ-ում ստեղծել սեփական պետական թվային արժույթը» եւ «ԵՄ-ում արգելել Facebook-ի Libra կրիպտոարժույթի օգտագործումը իր ֆինանսական ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում պատերազմն ավարտված է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մինչեւ տարեվերջ հանդիպել ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն չի նշանակվի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական:
Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Մնոուդենը հայտարարել է, որ կվերադառնար ԱՄՆ եւ դատարանի առաջ կկանգներ սոսկ այն պայմանով, որ այն արդարացի եւ անաչառ կլինի։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Թեհրանը տրամադրված է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ։