Բաժիններ՝

Պետդեպարտամենտում խոստովանել են, որ Իրանի վրա առավելագույն ճնշման մարտավարությունը չի արդարացել

Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ Իրանի իշխանություններն այժմ ավելի են մոտեցել միջուկային զենքի ստեղծման հնարավորությանը: Փետրվարի 25-ին կայացած ճեպազրույցում այդ պնդմամբ հանդես է եկել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Եթե դուք նայեք առավելագույն ճնշման (քաղաքականության) արդյունքներին, ապա կհանգեք մեկ եզրակացության: Առավելագույն ճնշումը պետք է նպաստեր (իրանական միջուկային ծրագրի շուրջը) լավագույն գործարքի մշակմանը, մեկուսացներ Իրանին մնացած աշխարհից եւ լավագույն դիրքեր ապահովեր ԱՄՆ-ի համար,- ասել է նա:- Ըստ փաստի, դա չհանգեցրեց ոչ մի նման բանի: Այսօր Իրանը նախագահ (Դոնալդ) Թրամփի վարչակազմի ժամկետի ավարտից հետո ավելի է մոտեցել միջուկային զենքի մշակմանը»:

Փրայսի խոսքով՝ առավելագույն ճնշումը չուղեկցվեց դիվանագիտական փոխգործակցությամբ, ուստի «մենք այնտեղ ենք, որտեղ գտնվում ենք»: «Մենք ձեռնամուխ ենք եղել նոր ուղու՝ սկզբունքային դիվանագիտության մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ»,- հավելել է նա: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ի համար Իրանական միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) մասնակցության վերականգնման գործընթացը ռազմավարական նպատակներին հասելու միջոց է: «Դրանք (նպաակները) կայանում են նրանում, որպեսզի երաշխավորվի, որ Իրանը երեբեք չկարողանա միջուկային զենք ստանալ: ԱՄՆ-ի նախագահը պարզորոշ ասել է այդ մասին,- շարունակել է նա:- Դրա ապահովման համար առավել կայուն եւ արդյունավետ ուղին դիվանագիտությունն է»: Փրայսի խոսքով՝ եթե Թեհրանը լիովին վերադառնա ԳՀՀՊ-ի շրջանակում իր պատավորություններին, ապա ԱՄՆ-ը կանի նույն բանը, իսկ հետո կձգտի գործարքի պարամետրերի ամրապնդմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս