
Չինաստանում արձագանքել են Տայվանի նեղուցում ԱՄՆ-ի էսկադրային ականակրի հայտնվելուն

Չինաստանում բողոք են հայտնել Տայվանի նեղուցով ամերիկյան էսկադրային ականակրի անցնելու կապակցությամբ՝ ԱՄՆ-ի գործողությունը որակելով տարածաշրջանում կայունությունը խարխլելու փորձ: Այդ մասին հաղորդել է «Իզվեստիա»-ն։
«Ամերիկյան էսկադրային ականակրի գործողություններն արհեստականորեն ռիսկի գործոններ են ստեղծում, որոնք միտված են տարածաշրջանի խաղաղության եւ կայունության խարխլմանը: Մենք վճռականորեն հանդես ենք գալիս դրա դեմ»,-հրատարակությունը մեջբերում է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) Մարտական հրամանատարության արեւելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ ավագ գնդապետ Չժան Չունհուեի հայտարարությունը:
Փետրվարի սկզբին ԶԼՄ-ները նաեւ հաղորդել են, որ ամերիկյան ռազմանավն անցել է Տայվանի նեղուցով: Այդ ժամանակ ԱՄՆ-ի յոթերորդ նավատորմում հայտարարել են, որ Arleigh Burke տեսակի կառավարվող հրթիռներով էսկադրային ականակիրը բեռի ստանդարտ փոխադրում է իրականացրել Չինաստանի եւ Տայվանի միջեւ ընկած ջրային ճանապարհով:
Արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ամերիկյան մարտանավերը կանոնավոր կերպով նավիգացիայի գծով վարժանքներ են անցկացնում նեղուցում եւ դրանով իսկ լարվածության գործոն ստեղծում Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերություններում: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի էսկադրային ականակիրն անցելէ Հարավ-չինական ծովի կղզիներից ոչ հեռու, որոնք Պեկինի եւ Տոկիոյի միջեւ վեճի առարկա են հանդիսանում: