
«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չպետք է շրջանառվի որևէ օրակարգում. հակամարտությունն արդեն լուծված է». Ալիև

եռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չպետք է շրջանառվի որևէ օրակարգում: Նման հայտարարությամբ ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az կայքը:
Ալիևը հայտարարել է, որ «կարգավիճակի հարցը պետք է ամբողջովին հանվի օրակարգից և ընդհանրապես չպիտի օգտագործվի Լեռնային Ղարաբաղ հասկացողությունը, քանի որ և՛ լեռնային, և՛ դաշտային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն են»:
Նա նշել է նաև, որ «հայկական կողմի համար էլ ձեռնտու կլինի հնարավորինս հազվադեպ նշել Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն լուծված է», և դա Ադրբեջանի դիրքորոշումն է:
«Ադրբեջանը հակամարտության կողմերից մեկն էր, և մեր դիրքորոշումն այն է, որ հակամարտությունն արդեն ավարտվել է: Դա հաստատվում է նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությամբ», -ասել է Ալիևը: