Ես երբևէ իմ մասնագիտական ողջ կյանքի ընթացքում չեմ հանդիպել Թուրքիայի կողմից այսչափ մեծ արձագանք Հայաստանի ներքաղաքական կյանքին․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Ավետիսյանը տելեգրամյան իր էջում գրել է․ «Երեկ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի՝ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջի հրապարակումից հետո հարևան Թուրքիայում սկսվեց հայտարարությունների «շքերթ»։

Ես երբևէ իմ մասնագիտական ողջ կյանքի ընթացքում չեմ հանդիպել Թուրքիայի կողմից այսչափ մեծ արձագանք Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Իսկ գուցե այսպես եղավ այն պատճառով, որ տեղի ունեցողը արտաքին քաղաքականության ոլորտում է…

Եւ այսպես, Գլխավոր շտաբի հայտարարությունը «հեղաշրջման փորձ» են որակել.

– Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Շավուշօղլուն
– Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական և խոսնակ Ի. Քալընը
– Իշխող ԱԶԿ կուսակցության խոսնակ Օ. Չելիքը
– Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչության պետ Ֆ. Ալթունը
– Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գ. Փայլան

Ինչպես գիտեք, երեկվա հայտարարությանը «հեղաշրջում» որակումն է տվել ևս մեկ մարդ և այդ մարդը ՀՀ վարչապետն է»,-նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728