Բաժիններ՝

Moderna-ն հայտնել է COVID-19-ի հարավաֆրիկյան հիմնամանրէի դեմ պատվաստանյութի մշակման մասին

Moderna ընկերությունը մշակել է COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի նորացված տարբերակը, որն ուղղված է կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակի դեմ պայքարին, եւ այն ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտ է ուղարկել կլինիկական փորձարկումների համար։

Նորացված պատվաստանյութը «բուստերային» կլինի այն մարդկանց համար, որոնք արդեն ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստումը, եւ առաջինը կլինի նրանց համար, ովքեր չեն հիվանդացել COVID-19-ով եւ չեն պատվաստվել: Բացի այդ, ընկերությունը հայտարարել է, որ ստուգում է իմունիտետի վրա COVID-19-ի դեմ իր ներկայիս պատվաստանյութի ավելի քիչ չափաբաժնով ազդեցությունը, հետազոտության մի շարք մասնակիցներ արդեն ստացել են երրորդ չափաբաժինը:

«Մենք արագորեն անցնում ենք այն պատվաստանյութերի նորմացումների թեստավորմանը, որոնք վերաբերում են վիրուսի նոր տարբերակներին:

Moderna-ն ձգտում է այնքան նորացումներ ներկայացնել, որքան կպահանջվի համավարակը հսկողության տակ առնելու համար»,-հայտարարել է Moderna-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը: Ընդ որում՝ չի ճշտվում, թե նորմացված պատվաստանյութը երբ հասանելի կդառնա հասարակայնությանը:

Կորոնավիրուսի նոր հիմնամանրէներ են հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում եւ Բրազիլիայռում, դրանց մասին հայտնի է դարձել անցած տարվա վերջին: Գիտնականների տվյալներով՝ այդ տարբերակներն ավելի վարակիչ են: Հետագայում հայտնի է դարձել, որ կորոնավիրուսի հարավաֆրիկյան հիմնամանրէն կարող է ախտահարել այն մարդկանց, որոնք ավելի վաղ պատվաստվել կամ հիվանդացել են COVID-19-ով: Յոհաննեսբուրգի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականների՝ ավելի վաղ հրապարակված հետազոտության տվյալներով, COVID-19-ի նոր տարբերակի մուտացիան, որը նաեւ կրում է 501Y.v2 կամ B1351 անվանումները, այս հիմնամանրէն զգալիորեն կայուն են դարձնում արյան պլազմայում հակամարմինների նկատմամբ, որոնց դոնորները եղել են COVID-19-ով հիվանդները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս