
«Մենք դեմ ենք բոլոր տեսակի հեղաշրջումներին». Էրդողանն «անընդունելի» է որակել ՀՀ գեներալիտետի կողմից Փաշինյանի հրաժարականի պահանջը

Թուրքիան դեմ է հեղաշրջման ցանկացած ձևի: Սա վերաբերում է նաև Հայաստանին: Իշխանափոխությունը հայ ժողովրդի իրավունքն է, ընտրությունը պետք է կատարեն քաղաքացիները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանն «անընդունելի» է որակել հայկական գեներալիտետի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը:
«Նիկոլ Փաշինյանն արդեն գտնվում է մի վիճակում, երբ ժողովուրդը շուտով կարող է հասնել նրա հրաժարականին: Այնուամենայնիվ, եթե մենք ուղղակիորեն խոսում ենք կառավարության տապալման մասին, ապա մեր դիրքորոշումը պարզ է ՝ մենք դեմ ենք նման քայլին»,-ընդգծել է Թուրքիայի նախագահը: