Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի զինվորները կմիանան Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներին օգնություն ցույց տալու գործին, որը կարանտինի մեջ է Ճապոնիայի Իոկոգամա նավահանգստի մերձակա ջրերում:
Տայվանը փետրվարի 6-ին մայրցամաքային Չինաստանից զբոսաշրջիկների մուտքի լիակատար արգելք է սահմանել, նաեւ Թայբեյն, սկսած փետրվարի 7-ից, արգելել է կղզի այն օտարերկրացիների մուտքը, որոնք վերջերս այցելել են Հոնկոնգ եւ Մակաո։
Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը գերազանցել է 28 հազարը, 563 մարդ մահացել է, 1153-ն՝ ապաքինվել:
Երուսաղեմի կենտրոնական մասում՝ նախկին կայարանից, իսկ այժմ «Առաջին կայարան» ժամանցային կենտրոնից ոչ հեռու լույս փետրվարի 6-ի գիշերը ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իսրայելացի զինծառայողներին, տուժել է 15 մարդ, նրանցից մեկը գտնվում է օրհասական վիճակում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ, Կալիֆոռնիայի նահանգից) հանրապետական սենատորներին մեղադրել է Միացյալ Նահանգների Սահմանադրությանը դավաճանելու մեջ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփին սպառնալիք է համարել երկրի ժողովրդավարության համար: Համապատասխան հայտարարությունը փետրվարի 5-ին զետեղվել է Փելոսիի կայքում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի վերին պալատն ԱՄՆ-ի ղեկավարին մեղադրանքի երկու հոդվածով էլ արդարացրել է իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում։
Առնվազն երեք մարդ է զոհվել, եւս 179-ը՝ վերքեր ստացել Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով:
Իդլիբ նահանգի մոտակայքում Սիրիայի բանակի և ահաբեկիչների միջև ընթացող մարտերի ժամանակ հայ զինվոր է զոհվել։
Իրանն սկսել է տիեզերական պատիճախցիկներ մշակել տիեզերագնացների համար:
Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսի սխեմատիկ պատկեր է հայտնվել դաշտում: Նկարիչ Դարիո Գամբարինը երկու ոճավորված մոլեկուլ է պատկերել՝չինարեն «պատվաստանյութ» եւ լատինատառ «կորոնավիրուս» մակագրությամբ։
Թուրքական «Hürriyet» իշխանամետ թերթում հրապարակվել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ անցկացված ծավալուն հարցազրույցի մի հատվածը:
Փիթ Բութիջիչը Այովայի նահանգում պահպանում է առաջատարի դիրքը ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածուների թվում, Ջո Բայդենը դեռեւս չորրորդ տեղում է ձայների 71 տոկոսի հաշվումից հետո:
Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, ինչի հետո հրդեհ է բռնկվել:
Աշխարհի ավելի քան 20 պետություն մարդասիրական օգնություն է ուղարկել Չինաստան 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման դեմ պայքարելու համար:
ԱՄՆ-ի Այովայի նահանգում փետրվարի 3-ին տեղի են ունեցել Դեմոկրատական կուսակցության կոկուսներ՝ ժողովներ, որտեղ կուսակցության անդամները քննարկում են թեկնածուներին նախագահական մրցարշավին մասնակցելու համար եւ անցկացնում բաց քվեարկություններ:
Alibaba ընկերությունը գործարկել է հատուկ առցանց-պլատֆորմ ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ դեղորայքի գնման համար:
Անտառային հրդեհները ֆրանսիական Կորսիկա կղզում 1,1 հազար հեկտար տարածք են ոչնչացրել:
Ֆրանսիայում 2019 թվականի նոյեմբերից մինչեւ 2020 թվականի փետրվարը առնվազն 26 մարդ է մահացել գրիպից, համաճարակը տարածվել է երկրի ամբողջ մայրցամաքային տարածքում:
Ձնահյուսի հետեւանքով առնվազն 23 մարդ է զոհվել Թուրքիայի Վանի նահանգում: Այդ մասին փետրվարի 5-ին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը։
Եվրամիության ընդլայնումը Արեւմտյան Բալկանների երկրներով հանրակցության աշխարհառազմավարական նպատակն է:
Թուրքիայի արեւելքի Վանի նահանգում առնվազն ութ մարդ է զոհվել ձնահյուսի հետեւանքով, ընթանում են փրկարարական աշխատանքներ:
ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել անորոշ ժամանակով դադարեցնել ամերիկյան անօդաչուներով այն տարածքների վրա հետախուզական թռիչքների՝ Թուրքիայի հետ համատեղ գաղտնի ծրագիրը, որտեղ գտնվում են սիրիացի քրդերի զինված կազմավորումները:
Իրանի հոգեւոր առաջնորդ ու ղեկավար Ալի Խամենեին այն կարծիքին է, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հարաբերությունների խաղաղ կարգավորման՝ Վաշինգտոնի առաջարկած պլանը՝ այսպես կոչված դարի գործարքը, ավելի շուտ կմեռնի, քան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբն իր վտանգավորության աստիճանով մոտ է սովորական գրիպի վիրուսներին եւ մինչեւ այժմ Ճապոնիայում ծանր ախտանիշներով ուղեկցվող ոչ մի հիվանդություն չի առաջացրել:
2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբից լիովին բուժվածների թիվն արդեն կրկնակի գերազանցում է մահացածների թվաքանակը:
Տայվանի իշխանությունները World Dream ճամփորդանավի անձնակազմին թույլ չեն տվել Հոնկոնգից ժամանած ուղեւորներին իջեցնել Գաոսյուն քաղաքի նավահանգստում նոր կորոնավիրուսի տարածման կասկածների պատճառով:
Վերջին տարիներին ԱՄՆ-ի տնտեսական նվաճումները չեն նպաստել շարքային ամերիկացիների կենսամակարդակի բարձրացմանը: Փետրվարի 4-ին այդ մասին հայտարարել էՄիչիգանի նահանգապետ Գրեթչեն Ուիթմերը:
«Արցախը փոփոխությունների նախաշեմին։ Արտաքին և ներքին անվտանգություն». Քննարկում:
Կորեայի Հանրապետությունն ստեղծում էԷ 3 մլրդ դոլարի չափով պահուստային հիմնադրամ, ինչպես նաեւ ընդլայնում է պայքարի միջոցառումները 2019-nCOV կորոնավիրուսի դեմ:
Ճապոնիայում Diamond Princess ճամփորդանավի տասն ուղեւորների մոտ կորոնավիրուս են հայտնաբերել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) փետրվարի 4-ին Կոնգրեսում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձից հետո ցուցադրաբար պատռել է նրա ելույթի տեքստը։