«Պատերազմը սկսվելուց մի քանի օր հետո հասկացանք՝ նախապես գրված ֆիլմի սցենար է, որտեղ միայն զոհերն են իրական». Մետաքսե Հակոբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է:
Բանախոսը նշել է.
- Սամվել Բաբայանի կուսակցությունը պատերազմից հետո ճանապարհային քարտեզ էր ներկայացրել, որով առաջարկել էր Արցախում երեք պետական լեզու սահմանել՝ հայերենը, ադրբեջաներենը և ռուսերենը:
- Սամվել Բաբայանը բոլորի հետ խաղալով՝ իր առանձին խաղն է խաղում:
- Պարտված, կապիտուլյացիայի ենթարկված իշխանության հետ ոչ մեկը չի բանակցում, պարզապես իրենք կատարում են այն, ինչ ասում են:
- Հայաստանի և Արցախի իշխանությունները թատրոն են խաղում. Արցախում ոչ մի իրական ծրագիր չեն իրագործել:
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի 110 մլրդ դրամով Արցախի ենթակառուցվածքներն են ուզում վերականգնել և դրա շինարարական աշխատանքներն իրականացնելու են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանյանի և Հայաստանի իշխանությունների մերձավոր շրջապատին պատկանող ընկերությունները:
- Վարկերի համաներման ծրագրով մարում են յուրայինների վարկերը:
- Գաղտնիք չէ՝ մեկնարկել է սահմանագծումը, սահմանազատումը, հաջորդը փոխադարձ ճանաչումն է. Փաշինյանը, իհարկե, ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
- Պատերազմը դեռ ելք չի, պատերազմը ոչինչ չի որոշում:
- Պատերազմը սկսվելուց մի քանի օր հետո հասկացանք՝ իրական պատերազմի նման չէ, նախապես գրված ֆիլմի սցենար է, որտեղ միայն զոհերն են իրական:
- Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ Ստեփանակերտի ապաստարաններից մեկում պատգամավորների հետ զրույցի ժամանակ ասաց, որ պատերազմը արտաքին քաղաքականության արդյունք է, որը սկսվել է ոչ թե 30 տարի, այլ մեկ դար առաջ, իսկ ովքեր մեզ բարեկամ են ներկայացել, իրականում թշնամի են:
- Մենք 2019-ից ահազանգում ենք, որ կան փաստաթղթեր Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ. պատահական չէ, որ Ալիևն ասում է՝ չկա Ղարաբաղի հարց:
- Ադրբեջանի իշխանություններն ասում են, որ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը. պատերազմից սկսած ինչ ասում են՝ հերթով կատարվում են:
- ՀՀ իշխանությունները շտապում են, ուզում են Ղարաբաղի հարցում ամեն ինչ արագ անել:
- Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո ի՞նչ է լինելու Արցախի ճակատագիրը. ոչ ոք չունի այս հարցի պատասխանը:
- Մանե Թանդիլյանի նշանակումը Նիկոլ Փաշինյանի կամքով է կատարվել՝ Արայիկ Հարությունյանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: