
Թրամփը հայտարարել է, որ արդեն կողմնորոշվել է 2024 թվականի ընտրություններին մասնակցության հարցում

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թամփն արդեն որոշում է ընդունել, թե կմասնակցի արդյոք 2024 թվականին ԱՄՆ-ում կայանալիք՝ պետության ղեկավարի ընտրություններին, բայց չի ճշտել, թե հատկապես ինչ որոշում: Այդ հայտարարությամբ հանրապետականը հանդես է եկել Fox News հեռուստաալիքի եթերում։
Լրագրողի այն հարցին, թե նա որոշում ընդունել է արդյոք այդ մասին, Թրամփը պատասխանել է. «Այո՛»:
Նա որեւէ մանրամասնություն չի հայտնել: Ապրիլին Թրամփը վստահություն է հայտնել, որ 2024 թվականին ԱՄՆ-ի պետության ղեկավարի ընտություններում հաղթանակ կտանի հանրապետականների թեկնածուն:
Մարտ ամսին նախկին նախագահը հայտարարել է, որ մտադիր էերկրում միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կկայանան 2022 թվականին, ընդունել վերջնական որոշում Սպիտակ տան ղեկավարի պաշտոնին կրկին հավակնելու հնարավորության մասին:
Փետրվարի 28-ին Օռլանդոյում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի պահպանողական շրջանների խորհրդաժողովում Թրամփը հնարավոր է համարել, որ կարաող է կրկին մասնակցել պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: