Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ, «Եվրոպական Վրաստան- շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավային բանտարկության դատապարտելու Վրաստանի Գերագույն դատարանի վճիռը քաղաքականապես պատճառաբանված բռնություն է ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն հրաժարվել է կատարել Եվրախորհրդի պահանջները:
Անկարգությունների դեմ պայքարի ոստիկանական կազմավորումները փետրվարի 11-ին ջրանետներ են կիրառել բողոքի շարժման ակտիվիստների դեմ, որոնք հավաքվել են Բեյրութի կենտրոնում:
Ճապոնիայում ձեռնամուխ են եղել տարեցների եւ խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց տարհանմանը Diamond Princess ճամփորդանավից, որը կարանտինի մեջ է կորոնավիրուսի պատճառով:
Հորդառատ անձրեւները, որոնք փետրվարի 9-ի երեկոյան համատարած սկսվել են Բրազիլիայի ամենամեծ բնակչությունն ունեցող քաղաքում՝ Սան Պաուլուում, հանգեցրել են հեղեղումների փողոցներում եւ սողանքների, հաղորդել է Բրազիլիայի G1 պորտալը։
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում առնվազն հինգ մարդ է զոհվել, եւս 11-ը՝ տուժել համալսարանի շենքի մերձակայքում իրականացված պայթյունի հետեւանքով:
Վրաստանի իրավապահ մարմինները կալանքի տակ են առել Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավային այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը նրան մեղավոր է ճանաչել ավելի քան 48 միլիոն լարիի (17 միլիոն դոլարի) վատնման գործով:
Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 108-ով, ընդհանուր առմամբ մահացել է 1 016 մարդ, գրեթե 4 հազար հոգի ապաքինվել է: Ինչպես նշված է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի կայքում փետրվարի 11-ին զետեղված հաղորդագրության մեջ, Չինաստանում վարակման դեպքերի թիվը գերազանցել է 42,6 հազարը:
Տայվանում հեռուստասերիալներից եւ ֆիլմերից սկսել են կտրել-հանել համբույրների եւ այլ ինտիմ պահերի տեսարանները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար, ինչպես նաեւ սահմանափակել այդ էպիզոդները նկարահանումների ժամանակ:
Հնդկական օվկիանոսում ֆրանսիական Ռեյունյոն կղզու հարավարեւելյան մասում փետրվարի 10-ին սկսվել է Պիտոն դե լա Ֆուռնեզ հրաբխի ժայթքումը:
Չինաստանում հատուկ հավելված են գործարկել կորոնավիրուսով վարակվածների հետ հնարավոր շփումն ստուգելու համար. յուրաքանչյուրն, ով անհանգստանում է, թե կարող է ինչ-որ տեղ վիրուսով վարակված լինել, կարող է ստուգել, թե վարակման դեպքեր արձանագրվել են արդյոք այդ շենքում, գնացքում, ինքնաթիռում կամ ավտոբուսում, որոնցով ինքը ճամփորդել է վերջին 14 օրը։
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երհովը հայտնել է, որ 2019-ին Թուրքիայի միջերկրածովյան հանգստավայրերում մահացել է 154 ռուս զբոսաշրջիկ։ Եվս 31-ը մահացել է Ստամբուլում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Կորեայի Հանրապետության ղեկավար Մուն Չժե Ինը հայրենական ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» (2019 թ.) կինոֆիլմին շնորհավորել է «Օսկար» մրցանակ ստանալու կապակցությամբ:
Նոր չինական կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համար առավելագույն ինկուբացիոն շրջանը՝ այսինքն՝ վարակումից մինչեւ հիվանդության ախտանիշների դրսեւորումը, կարող է հասնել 24 օրվա:
2019թ․ Թուրքիայում տեղի է ունեցել 418․488 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որոնց ընթացքում մարմնական վնասվածքներ է 286․000 քաղաքացի։ Մահվան ելքով վթարների թիվը կազմել է 2․101, դեպքի վայրում մահացել է 2․524 մարդ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Չինաստանի 300-ից ավելի ընկերություններ կորոնավիրուսի բռնկման ազդեցությունը մեղմելու եւ մարդասիրական նախագծեր իրականացնելու համար 8,2 մլրդ դոլար գումարի վարկեր են խնդրել բանկերից:
Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերը կուսակցության նախագահությանը հայտարարել է, որ մտադիր չէ կանցլերի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել 2021 թվականին Գերմանիայի հաջորդ խորհրդարանական ընտրություններում:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթը է ունեցել «Պահպանելով և ամրապնդելով ջանքերը» խորագրով Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցել է ընտրողների 47,81%-ը։ Նախնական արդյունքներով՝ առաջատարը «Նոր Ադրբեջան» կուսակցությունն է:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը փետրվարի 10-ին բժշկական պաշտպանիչ դիմակով հատուկ տեսչական այցելություն է կատարել Պեկինում՝ ստուգելու նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման կանխարգելման եւ հսկողության միջոցառումների իրագործումը:
Եվրամիությունը, չնայած ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշմանը, պետք է փրկի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը:
Այս ընտրությունների արդյունքներն ի սկզբանե էլ պարզ էին: Սա այն դեպքերից է, երբ կարևոր են ոչ այնքան արդյունքները, որքան բուն գործընթացը: Մենք տեսանք, որ գործընթացի առումով նույնպես չկար որևէ տարբերություն նախորդ ընտրական գործընթացների համեմատությամբ, խոսքը թե մասնակցության ցուցանիշի մասին է, թե ընտրակեղծիքներ երևույթի, թե դրա բազմազանության մասին: Այդ ամենը համադրելով՝ կարող ենք ասել, որ ամեն ինչ նույնն էր: Հետաքրքրական է, որ այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 9-ին, հակասում է առնվազն խոսքային մակարդակում նրան, ինչ որդեգրել էին իշխանությունները ձեր հիշատակած «հեղափոխություն վերևից» հրապարակախոսական ձևակերպման կոնտեքստում: Խոսքը քաղաքական դաշտի որոշակի վերաթարմացման և երիտասարդացման մասին է իրականում:
800-ից ավելի պատվիրակներ, այդ թվում՝ շուրջ 150 բարձրաստիճան քաղաքական գործիչներ, կմասնակցեն Մյունհենի անվտանգության խորհրդաժողովին: Այդ մասին հայտարարել է ՄԱԽ-ի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը։
Ադրբեջանի խորհրդարանի՝ փետրվարի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում չի եղել իսկական մրցակցություն, չնայած մեծ թվով թեկնածուների առկայությանը:
ԱՄՆ-ն ձեռնամուխ է եղել Իրաքից իր զինվորական ստորաբաժանումների դուրսբերմանը:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է թուրք երգչուհի Ասլը Հյունելը Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու (Մայր տաճար) խորանի վրա կանգնած երգում թուրքական էստրադային մի երգ։ Ներկաները խորանից ներքև կանգնած ձայնակցում և ծափահարում են նրան։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ստացվել են բոլոր 125 ընտրատարածքներից, «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը շուրջ 70 տեղ է ստանում նոր խորհրդարանում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Թուրքիայի ուժայինները գործողություն են իրականացրել երկրի 16 նահանգներում՝ ձերբակալելով 2016 թվականի հուլիսի պետական հեղաշրջման փորձի մասնակցության 24 կասկածյալների: Այդ մասին հայտնել է IHA գործակալությունը։
Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը մտադիր են շարունակել համագործակցությունը ռազմական ոլորտում եւ համատեղ զորավարժությունների անցկացումը:
«Ընտրություններն Ադրբեջանում, Ալիևի հայտարարությունները, Արցախյան հարցի շուրջ վերջին գործընթացներն ու զարգացումները». ՈՒՂԻՂ