Սուեզի ջրանցքն արգելափակած Ever Given բեռնատարի սեփականատերերը 540 մլն դոլար փոխհատուցում կվճարեն
Սուեզի ջրանցքի ղեկավարությունը համաձայնության է եկել մարտին ջրանցքն արգելափակած Ever Given խոշոր բեռնատարի սեփականատեր ընկերության հետ այն մասին, որ վերջինս 540 մլն ԱՄՆ դոլար է վճարելու՝ որպես պատճառած վնասի փոխհատուցում: Այս մասին հայտնում են Al Arabiya-ի աղբյուրները:
400 մետրո երկարություն ունեցող բեռնատարը մարտի 23-ին փակել էր ջրանցքի հարավային հատվածը՝ այն անանցանելի դարձնելով մյուս նավերի համար: Նավի դիրքը փոխելու և նորմալ ընթացքի մեջ դնելու վրա ծախսվել էր վեց օր: Դրա հետևանքով շուրջ 400 նավերի խցանում էր գոյացել, որը հասնում էր ընդհուպ մինչև Հնդկաստան: