
Թուրքիայում կալանքից ազատ է արձակվել ադրբեջանցի միլիարդատերը

Թուրքիայում կալանավորված ադրբեջանցի խոշոր գործարար, միլիարդատեր Մուբարիզ Մանսիմով Գուրբանօղլուն ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։ Նա մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գուրբանօղլուն դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։ Գործարարի նկատմամբ սահմանվել է դատական վերահսկողություն։
«Forbes»-ը 2015-ին Գուրբաօղլուի կարողությունը գնահատել էր 1.3 մլրդ դոլար: Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 1415-րդն է:
Մանսիմովին է վերագրվում նաև 21.2 մլն դոլարի փոխանցումն Էրդողանի ընտանիքին, ինչպես նաև Մեն կղզում գրանցված ընկերության հետ կապեր ունենալը, որը պատկանում է Էրդողանի աներորդուն և վերջինիս որդուն:
Գործարարը 25 մլն դոլարի նավթային լցանավ է նվիրել Էրդողանի ընտանիքին օֆշորային գաղտնի համաձայնագրի շրջանակում: