Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 980-ով
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 980-ով:
Մահացել է 11 մարդ,։Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 367 հազար 58 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ- կլինիկաներից դուրս է գրվել 877 մարդ, համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 352 հազար 624 հիվանդ, մահացել է 5327-ը:
Մեկ օրում արվել է 30 հազար 579 թեստ, այդ թվում 15 հազար 598-ը՝ հակագենի եւ 14 հազար 981-ը՝ ՊՇՌ-թեստ:
Դրականության ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 3,2 տոկոս, վերջին 14 օրում՝ 2,66 տոկոս, վերջին յոթ օրում՝ 2,86 տոկոս:
Պատվաստումներ է ստացել 265 հազար 290 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 3174 հոգի:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 105 քաղաքացի, ստացիոնարներում՝ 2729, քովիդ-հյուրանոցներում՝ 605 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: