Պատվաստման հավաստագրերի համակարգն ուժի մեջ է մտել Եվրամիության 27 երկրներում
Պատվաստման մասին եվրոպական հավաստագրերի հանձնման համակարգը, որը կչված է հեշտացնելու ազատ տեղաշարժը Եվրամիությունում, հուլիսի 1-ին պաշտոնապես ուժի մեջ է մտել Միության բոլոր 27 երկրներում: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովը (ԵՀ):
«COVID-հավաստագրերն օգտագործման համար մատչելի են 2021 թվականի հուլիսի 1-ից»,- նշված է ԵՀ-ի հայտարարության մեջ: Ինչպես ճշտել են Եվրահանձնաժողովում, Եվրամիության շատ երկրներ սկսել են այդ փաստաթղթերը տալ արդեն հունիսին:է
Եվրոպական հավաստագրերը նախատեսված են ԵՄ-ի ներսում քաղաքացիների տեղափոությունների պարզեցման համար եւ առայժմ չեն վերաբերում Միության սահմաններից դուրս ուղեւորություններին: Փաստաթուղթը տրվում է էլեկտրոնային տեսքով եւ ունի QR-կոդ, այն կարելի է օգտագործել շարժական հեռախոսի միջոցով:
Ենթադրվում է, որ հավաստագիրը կգործի մեկ տարվա ընթացքում: Հավաստագիրը բովանդակում է տեղեկատվություն դրա տիրոջ մոտ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի վերաբերյալ. տեղեկություններ պատվաստման, տարած հիվանդության եւ պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստերի արդյունքների մասին, որոնք կատարվել են 72 ժամից ոչ ավելի առաջ: Սույն փաստաթուղթն ունեցողների համար ԵՄ-ում կկրճատվեն կամ կչեղարկվեն ներքին կարանտինային սահմանափակումները Եվրամիության երկրների միջեւ սահմանները հատելիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: