
Այաթոլլա Ալի Խամենեին նշանակել է Իրանի դատական համակարգի նոր ղեկավարին

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեյին նշանակել է Իրանի դատական համակարգի ղեկավարի պաշտոնում, որում վերջինս կփոխարինի Էբրահիմ Ռայիսիին:
Ինչպես հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը հոգևոր առաջնորդը պաշտոնական հրամանգիրն արձակել է հինգշաբթի:
Այաթոլլա Խամանեին շնորհակալություն է հայտնել Ռայիսիին ավելի քան 2 տարվա պաշտոնավարման ընթացքում իր դրսևորած բարձրարժեք ծառայության համար, ինչպես նաև ընդգծել է նորանշանակ Էջեյի արժանիքներն ու երկարամյա աշխատանքը դատական համակարգում:
Հիշեցնենք, որ Էբրահիմ Ռայիսին հաղթել է հունիսի 18-ին կայացած նախագահական ընտրություններում և երկրի ղեկավարի պաշտոնը կստանձնի օգոսոտոսի 3-ին: