Իսրայելը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի զինագործական արտադրամասին ի պատասխան պայթանյութով օդապարիկների
Իսրայելական կործանիչները հուլիսի լույս 2-ի գիշերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման զինագործական արտադրամասին ի պատասխան հրեական պետության կողմը հրկիզող նյութերով եւ պայթանյութերով ամրացված օդապարիկների արձակման՝ հրկիզման նպատակով: Այդ մասին հայտնել է բանակային մամուլի ծառայությունը։
«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի տարածք օդապարիկների արձակման՝ հրկիզումների նպատակով Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարված են հասցրել զենքի արտադրման օբյեկտին, որը պատկանում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը»,- ասված է զինվորականների հայտարարության մեջ: Բանակը վճռականորեն կհակազդի ահաբեկչության ցանկացած փորձերի Գազայի հատվածի կողմից», ընդգծել են մամուլի ծառայությունում:
Իսրայելի Kan պետական ռադիկայանի տեղեկատվությամբ՝ հուլիսի 1-ին Գազայից Իսրայելի տարածքներ պայթանյութով օդապարիկների արձակման հետեւանքով բռնկել է առնվազն չորս անտառային հրդեհ: Բանակը վաղօրոք նախազգուշացրել է զինագործական արտադրամասի շենքում գտնվողներին պատրաստվող հարվածի մասին: Իսրայելացի զինվորականները հունիսի կեսերին երկու անգամ թիրախներ են խոցել Գազայի հատվածում ի պատասխան պայթանյութով օդապարիկների արձակման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: