Բաժիններ՝

Իտալիայում կալանավորներին ծեծելու գործով ձերբակալել են բանտի աշխատակիցներին

Իտալիայի դատախազությունն ավելի քան 50 կարգադրություն է արել Կամպանիա հարավային մարզի Սանտա Մարիա Կապուա Վետերե քաղաքի բանտի կալանավորներին ծեծելու գործով հետաքննության ֆիգուրանտների նկատմամբ: Այդ մասին հաղորդել է Ilpost.it հրատարակությունը։

Ռեզոնանսային պատմությունը տեղի է ունեցել անցյալ տարվա ապրիլի սկզբին, երբ Իտալիայի բանտերում անցնում էր բողոքների ալիքը՝ պահանջելով կատարել համավարակի դեմ պայքարի միջոցառումները: Սանտա Մարիա Կապուա Վետերեի ուղղիչ հաստատության կալանավորները ադմինիստրացիային են դիմել բժշկական դիմակների եւ անտիսեպտիկ միջոցների համար այն բանից հետո, երբ բանտում տարածվել է բանտարկյալների շրջանում վարակման դեպքերի մասին նորությունը: Բողոքները տեւել են մի քանի օր. բանտարկյալները հրաժարվում էին վերադառնալ խցեր, հարվածում էին ճաղավանդակներին եւ փորձում ինչ-որ պատվար կանգնեցնել բանտային բլոկի միջանցքում:

Ապրիլի 6-ին ադմինիստրացիան հայտարարել է «արտակարգ համընդհանուր խուզարկության մասին», որի ընթացքում երեք հարյուր աշխատակիցներ 4 ժամ շարունակ ծեծել են կալանավորներին, այդ թվում՝ ռետինե մահակներով: Ինչպես նշում է il Post-ը, դրանց կիրառումը թույլատրված է միայն վտանգավոր եւ շտապ իրադրությունների ժամանակ, որոնց թվին չի կարելի դասել խուզարկությունը: Բանտի աշխատակիցների նկատմամբ հետաքննությունն սկսվել է անցյալ տարվա հունիսին՝ բանտարկյալների իրավունքների պաշտպանության պետական գերատեսչության հայտարարությունից հետո: Ընթացիկ տարվա հունիսի վերջին պատմությունը վերստին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել ծեծելու սցենարով տեսախցիկների հոլովակների հրապարակումից հետո: Աղաղակող պատմությունը հասել է արդարադատության նախարար Մարթա Կարտաբիային, որը պահանջել է «լիակատար հաշվետվություն՝ տեղեկատվության փոխանցման յուրաքանչյուր փուլի եւ պատասխանատուների ողջ շղթայի մասին», նշում է հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:-

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս