Բաժիններ՝

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերը հեռացան Աֆղանստանի Բագրամի ավիաբազայից

Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի ուժերը հեռացել են Աֆղանստանի Բագրամ քաղաքի (Փարվանի նահանգ) ավիացիոն բազայից: Հուլիսի 2-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: «Բոլոր կոալիցիոն ուժերը հեռացել են Բագրմաից»,- մեջբերում է նրա խոսքը AFP գործակալությունը:

Նա չի ճշտել, թե հատկապես երբ է տեղի ունեցել զորքերի դուրսբերումն այդ ռազմակայանից: Նա նաեւ չի հայտնել, թե այն երբ կվերադարձվի Աֆղանստանի զինված ուժերին: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել է, որ որոշում է ընդունել Աֆղանստանում ավարտել գործողությունը, որը դարձել է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ պատերազմն ԱՄՆ-ն սկսել է 2001 թվականի հոկտեմբերին:

Ամերիկյան զորքերի դուրսբեումն սկսվել է մայիսին: Ավելի վաղ պլանավորվել էր, որ նրանք երկրից կհեռանան մինչեւ սեպտեմբերի 11-ը: 2010 – 2013 թվականներին գործողության ամենաթեժ պահին արեւմտյան ուժերի թվաքանակը գերազանցել է 150 հազարը: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական մարտական զորամասերն այնտեղից դուրս են բերվել 2014 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս